Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Brussels Airlines-ը վերսկսում է Բրյուսել-Երևան-Բրյուսել կանոնավոր չվերթները

Վերադարձ լուրերի բաժին

11:19 , 19 Մարտ 2018

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 2-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 3-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2018 թվականի փետրվարի 28-ին ընդունել էր Brussels Airlines ավիաընկերության փոխնախագահ պարոն Հերման Կարպենտյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ավիաընկերության կողմից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղու շահագործման վերսկսման հարցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գևորգ Աճեմյանը պաշտոնանկ է արվել «Աշտարակ կաթ»-ի թեմայի պատճառով

Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ պաշտոնյան սպառնացել էր հակառակ դեպքում գործին խառնել ԱԱԾ-ին։

Կա հրահանգ, որ ՓՄՁ-ների հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել. ՊԵԿ նախագահ

ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել

Կասեցվել է Եղվարդի նավթավերամշակման գործարանի շինարարությունը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը հուլիսի 16-ին կայացրել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը կասեցնելու մասին որոշում