Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Brent տեսակի նավթը կթանկանա

Վերադարձ լուրերի բաժին

15:53 , 11 Սեպտեմբեր 2020

ԱՄՆ էներգետիկայի նախարարույթունը վերանայել է 2020թ.-ի կանխատեսումները Brent տեսակի նավթի գների վերաբերյալ՝ մեկ բարելի համար 41.4 դոլարից բարձրացնելով մինչև 41.9 դոլար։ Կանխատեսման բարելավմանը նպաստել է թերթաքարային նախագծերում հորատման ակտիվացումը։ Սակայն ինչպես 2020թ.-ին, այնպես էլ 2021-ին նախաճգնաժամային մակարդակի վերականգնում չի կանխատեսվում։ Այս մասին նշված է ԱՄՆ էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության կառավարման գործակալության(EIA) կողմից հրապարակված հաշվետվության մեջ։ EconoMood-ն այս մասին տեղեկացել է Tass.ru-ից։

ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը գարնանը նվազել էր՝ օրական 12.7 մլն բարելից հասնելով մինչև 10 մլն բարելի։ Սակայն, արդեն օգոստոսին EIA-ն դրական տեղաշարժ է արձնագրել. արդյունահանման ծավալները հասել էին օրական 10.8 մլն բարելի։

«Աճը պայմանավորված էր նրանով, որ դժվար արդյունահանվող նավթի օպերատորները վերականգնեցին հորատման աշխատանքները»,-հայտնել են EIA-ից։ Ընդհանուր արդյունահանման ծավալներն ավելացան՝ նույնիսկ Լաուրա փոթորիկի պատճառով Մեքսիկական ծոցում որոշ հարթակների փակվելու հետ մեկտեղ։

Ըստ EIA-ի՝ սեպտեմբերին ԱՄՆ ազգային արդյունահանման ծավալները կհասնեն օրական մինչև 11.2 մլն բարելի։ Սակայն սեպտեմբերից հետո արդյունահանման ծավալները կնվազեն և կայունանալով կգտնվեն օրական 11մլն բարելից մի փոքր ավելի ցածր մակարդակում, ինչը կպահպանվի մինչև 2021թ.-ի առաջին կիսամյակի վերջ։

Ըստ կանխատեսումների ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կկազմեն.

2020թ.-ին՝ օրական 11.4 մլն բարել,
2021թ.-ին՝ օրական 12.2 մլն բարել։

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։