Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Brain – Ring մրցույթը՝ առցանց

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

16:42 , 06 Հունիս 2020

Հունիսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ առցանց հարթակում տեղի ունեցավ «Brain Ring» անվանումը կրող ամենամյա ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կենտրոնական բանկից: Նախաձեռնության նպատակը ավագ դպրոցում ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն ուսումնասիրող աշակերտներին խրախուսելը և նրանցից լավագույններին բացահայտելն է։ Այս տարվա մրցույթի մասնակից աշակերտներն աչքաի ընկան ոչ միայն իրենց գիտելիքներով, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին և ուսուցման հեռավար մեթոդներին տիրապետելու հմտություններով։ Աշակերտները ևս մեկ անգամ փաստեցին, որ երիտասարդ սերունդը ունակ է դիմագրավելու ժամանակակից մարտահրավերներին և անգամ արտակարգ պայմաններում գրանցել հաջողություններ։

Յուրաքանչյուր ուստարվա ավարտին «Brain Ring» մրցույթ կազմակերպելու գեղեցիկ ավանդույթը ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի միջև ձևավորվել է տարիների ընթացքում։ Նախորդ մրցույթներն անց են կացվել Երևանում, երբ յուրաքանչյուր մարզից Երևան են ժամանել 5-հոգանոց աշակերտական խմբեր և մրցել միմյանց հետ։ Այս տարի ևս որոշվեց անցկացնել մրցույթը, սակայն ելնելով ստեղծված իրավիճակից՝ այն կազմակերպել առցանց։ Մրցույթն անցկացվեց Zoom հարթակում, իսկ որպես մրցույթի անցկացման գործիք՝ ընտրվեց Quizzez ծրագիրը։ Ելնելով Zoom հարթակի և Quizzez ծրագրի առանձնահատկություններից՝ փոփոխություններ մտցվեցին մրցույթի կանոնների և աշակերտների մասնակցության ձևաչափի մեջ։

Աշակերտները մրցույթին մասնակցեցին ոչ թե թիմերով, այլ անհատապես։ Յուրաքանչյուր մարզից մրցույթին մասնակցեց 2-ական աշակերտ։ Աշակերտների գիտելիքները ստուգող հարցաշարը, նախորդ տարիների նման դարձյալ կազմվել էր Կենտրոնական բանկի կողմից։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին Աշակերտների գիտելիքները ստուգող հարցաշարը նախորդ տարիների նման դարձյալ կազմվել էր Կենտրոնական բանկի կողմից։ Մրցույթում հաղթող ճանաչվեցին Արայիկ Սահակյանը (Լոռու մարզ)՝ առաջին հորիզոնական, Ալիկ Ղազարյանը (Կոտայքի մարզ)՝ երկրորդ հորիզոնական, Հովհաննես Սաֆարյանը (Շիրակի մարզ)՝ երրորդ հորիզոնական։ Հատուկ հարցեր հնչեցվեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից։ Հաղթող աշակերտները ԿԲ-ի կողմից պարգևատրվեցին հուշամեդալներով, իսկ հատուկ մրցանակակիրներն իրենց մրցանակները ստացան համագործակցող կառույցների կողմից։

Մրցույթին հեռավար ողջույնի խոսքով հանդես եկան «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը, ՀՀ ԿԳՄՍՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Միշտ էլ հիացել եմ մեր աշակերտների ջանասիրությամբ և նպատակասլացությամբ։ Անգամ այս պայմաններում նրանք ցուցաբերեցին փայլուն գիտելիքներ և մտքի ճկունություն» – նշել է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը։

«Այս տարի ՀՀ կենտրոնական բանկի և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի համատեղ ջանքերով իրականացվող «Brain Ring» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը հոբելյանական է․ մենք 10 տարի է՝ արդեն իրականացնում եք այս ծրագիրը։ Շնորհավորում ենք մասնակիցներին, հույս ունենք, որ այն կօգնի ավելի լավ յուրացնելու ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության բովանդակային նյութը, ինչպես նաև ստացած գիտելիքներն ու հմտությունները կիրառելու հետագա կյանքում» – ասել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

4110 կազմակերպության գործունեություն դադարեցվել է

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

03.07.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 62.3 մլն ԱՄՆ դոլար: