Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Boeing-ը հարյուրավոր ինժեներների աշխատանքից կազատի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

12:55 , 19 Ապրիլ 2017

Ամերիկյան Boeing կոնցեռնը հարյուրավոր աշխատատեղեր կկրճատի քաղաքացիական ինքնաթիռների արտադրության ոլորտում՝ կապված վաճառքի աճի տեմպերի դանդաղման հետ:

Աշխատանքից հեռացումները կսկսվեն հունիսի 23-ից, հայտարարել է Boeing-ի պաշտոնական ներկայացուցիչ Դագ Ադլերը:

«Մենք սպասում ենք, որ կրճատումները կառնչվեն հարյուրավոր աշխատակիցների Վաշինգտոն նահանգում և մեր ընկերության մյուս ձեռնարկություններում»,- ասել է Ադլերը՝ նշելով, որ դա վերաբերելու է ուղևորատար ինքնաթիռների ինժեներական անձնակազմին:

«Ընդհանուր մրցունակության բարելավման պայմանների մշտական ջանքերում, ներդրումներ կատարելով մեր ապագայում, մենք կրճատում ենք ծախսերը և զբաղվածության մակարդակը դարձնում բիզնեսի և շուկայի պահանջներին համապատասխան»,- ասվում է Boeing-ի հաղորդագրության մեջ:

Դրանում ասվում է, որ անձնակազմի կրճատումները տեղի կունենան նաև կամավոր հեռացումների ծրագրի շնորհիվ:

Մարտի 30-ի դրությամբ ընկերությունում աշխատել է 146 962 մարդ, ներառյալ 74 196 մարդ ուղևորատար ինքնաթիռների ստորաբաժանման մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։