Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Bernstein-ի վերլուծաբանների համոզմամբ՝ Ադամ Սմիթի գաղափարները վերանայելու ժամանակն է

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

17:30 , 25 Դեկտեմբեր 2016

Bernstein ընկերության վերլուծաբանները պնդում են, որ ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնադիրներից Ադամ Սմիթի «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների շուրջ» (1776թ) աշխատությունը արդիական էր 240 տարի, սակայն ներկայումս հնացել է: Դրա պատճառը երկու միտում է՝ ռոբոտատեխնիկայի զարգացումն ու Չինաստանի փոփոխվող տնտեսությունը:

Համաձայն Ադամ Սմիթի գաղափարների՝ մարդը, ընկերությունը կամ երկիրը պետք է արտադրի այն, ինչ իրեն ամենից շատ է ձեռնտու և վաճառի այդ ապրանքը՝ գումար վաստակելով այլ կարիքների համար: Ասիական երկրները դարձան արտադրության համաշխարհային առաջատարներ հենց մասնագիտացման շնորհիվ: Նրանք սովորեցին արտադրել ամեն ինչ՝ ռադիոընդունիչներից մինչև մարզաշապիկներ, և ստանալ շահույթ:

Ինչպես նշում են Bernstein-ի փորձագետները, ավտոմատացման շնորհիվ արտադրությունը դառնում է ավելի էժան ու  քիչ աշխատատար, սակայն աշխատակիցներին վճարվող գումարները չեն նվազում: Այդ պայմաններում Չինաստանն ազատվում է ոչ թե աշխատուժից՝ որպես այդպիսին, այլ աշխատակիցներից: Դրա օրինակը Foxconn ընկերությունն է, որն արդեն իսկ իր 60 հազար աշխատակիցներին փոխարինել է ռոբոտներով: Ռոբոտները աշխատանքն անում են անհամեմատ արագ ու էժան: Ինչպես գրում է Business Insider-ը,  արտադրական բոլոր առաջադրանքնեը կմնան Չինաստանում, ու դրանք կիրականացնեն մեքենաները:

Այս պայմաններում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտադրությունն ԱՄՆ վերադադրձնելու ու լավ վճարվող աշխատատեղեր ստեղծելու պլանները դժվար թե հնարավոր լինի իրականանալի անվանել:

Եթե ԱՄՆ-ը որոշի մասնագիտանալ, օրինակ՝ մարզաշապիկների արտադրության վրա, ապա Բանգլադեշում դրանց արտադրությունը, ամեն դեպքում, ավելի էժան կլինի՝ արտադրության այլ գործոնների ցածր արժեքից ելնելով: Ներկրվող էժան ապրանքների հետ մրցակցելու միակ հնարավորությունը ռոբոտատեխնիկայում կատարվող ներդրումներն են:

The Associated Press-ի տվյալով՝ 1979 թվականից Ամերիկան կորցրել է 7 մլն աշխատատեղ գործարաններում, միևնույն ժամանակ, արտադրության ծավալները միայն ավելացել են և անցած տարի կազմել 1.91 տրլն դոլար:

Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ բոլոր գործոններն ապացուցում են՝ Ադամ Սմիթի գաղափարը մասնագիտացումների մասին անհրաժեշտ է վերանայել: Նոր տնտեսական պայմաններում կհաղթի ոչ թե նա, որը շահավետ կերպով է բաշխել առաջնահերթությունները, այլ նա, ով ունի մեծաթիվ ռոբոտատեխնիկա՝ երկրի ներսում ապրանքներ արտադրելու համար:

Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ անցյալի տնտեսական մոդելները, նաև կապիտալիզմը, երկար կյանք չեն ունենա:

Տնտեսագետ Ադեր Թերները կարծում է, որ չորրորդ տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ռեսուրսները կփոխանցի հսկա ընկերություններին, որոնք ունեն անհրաժեշտ գիտելիքներ ու սոֆթի (համակարգչային ծրագրերի) ստեղծման փորձառություն, իսկ մյուսները ստիպված պետք է լինեն բավարարվել չափազանց քիչ վճարվող աշխատանքով:

Լայնորեն տարածվող ռոբոտացումը մարդկանց դուրս կմղի արտադրության ոլորտից ու կխաթարի կապիտալիզմի հիմքերը։

Սակայն կան նաև հակադիր կարծիքներ: Օրինակ՝ Մարտին Ֆորդը՝ «Ստրուկների ապստամբությունը» գրքի հեղինակը ենթադրում է, որ կապիտալիզմը միշտ ձգտել է արտադրողականության բարձրացման, իսկ ավտոմատացումը հենց օգնում է հասնել այդ նպատակին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու՞ են մեծ ընկերություններում արգելում խոսել աշխատավարձի մասին

Մի քանի տարի առաջ Հարվարդի համալսարանում հետազոտություն են անում, որի ընթացքում ուսանողներին տալիս են հետևյալ հարցը

5 հայտնի մոդելների չինական ամենահաջողված կրկնօրինակները (տեսանյութ)

Mercedes Gelandewagen, Range Rover, Porsche, Ford, Lexus մակնիշների առանձին մոդելներն ու դրանց չինական պատճենները

Citizen. կոկտեյլի բաղադրատոմս՝ Երևանի կոնյակի գործարանից

ARARAT Brandy ֆեյսբուքյան էջը կիսվել է «Citizen» կոկտեյլի բաղադրատոմսով։