Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Beeline Ստարտափ Ինկուբատորը հայտարարում է ստարտափների առաջին խմբի ընդունելությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 04 Ապրիլ 2018

Beeline-ը հայտարարում է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին։
Beeline Ստարտափ Ինկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Մասնավորապես, նրանց տրամադրվելու է աշխատանքային տարածք, գրասենյակային պարագաներ, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի
վերաբերյալ։

Յուրաքանչյուր ստարտափ հնարավորություն կունենա 4 ամսվա ընթացքում օգտվել Ինկուբատորի ռեսուրսներից և փորձագետների խորհրդատվությունից։

«ՎԵՈՆ խումբը՝ մասնավորապես Հայաստանում Beeline-ը շահագրգռված է Հայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ և ստարտափների զարգացմամբ։ Այդ իսկ պատճառով մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում հայկական ստարտափներին հնարավոր աջակցություն տրամադրելու նպատակով։ Վստահ եմ, որ այս գեղեցիկ գրասենյակն ու մեր փորձագետների
խորհուրդները կօգնեն և կոգեշնչեն իրենց մեծ հաղթանակների հասնելու համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Հայկական ստարտափ էկոհամակարգի կայացումը վճռական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման գործում։ Էկոհամակարգի հիմնական բացերից մեկը սաղմնային փուլում գտնվող ստարտափների կրթության հարցն է։ Հենց այս խնդրի լուծմանն է ուղղված Beeline Ստարտափ Ինկուբատորի գործարկումը։ Վեոն խումբը՝ լինելով միջազգային տեխնոլոգիական կազմակերպություն, հայկական ստարտափների համար դռներ կբացի դեպի շատ արժեքավոր կապեր, գիտելիքներ և հնարավորություններ» – նշեց Հայաստանում Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Ստարտափների ներկայացուցիչները կարող են իրենց դիմումները լրացնել incubator.beeline.am կայքում մինչև ապրիլի 23-ը։

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: