Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Beeline-ն ու EasyPay-ը «բարիշեցին»

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 16 Փետրվար 2017

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) տեղեկացնում է, Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:

Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետևյալ պայմաններով՝

10-ից մինչև 50 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 0 ՀՀ դրամ,

51-ից մինչև 999 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 30 ՀՀ դրամ,

1,000-ից մինչև 70,000 ՀՀ դրամ վճարման դիմաց գանձվում է – 0 ՀՀ դրամ:

Բաժանորդները կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի մեր վաճառքի գրասենյակներում, բանկերում, մեր կայքում (բանկային քարտերի), ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին ընկերությունը հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ:

«Այս որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսեւորումը Beeline բաժանորդների հանդեպ: Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 եւ ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որեւէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:

Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում եւ հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 եւ ավել դրամ վճարման դեպքում: Ցավոք սրտի ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական եւ իր բաժանորդների շահերը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար եւ տեղեկացնում, որ նրանք կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline կայքում, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

«Beeline-ն աշխատում է արդար պայմանների ձեռք բերման ուղղությամբ, ընկերությունը բաց է երկախոսության համար եւ հիմնական խնդիր է համարում հավասարաչափ եւ արդարացի վերաբերմունքի ապահովումը մեր բաժանորդների հանդեպ»,- նշված էր ընկերության հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը:

Ինչպես է Ֆեյսբուքը իմանում՝ ի՞նչ եք դուք փնտրել և գովազդում հենց ձեր փնտրածը

Դուք Google-ում փնտրել եք նոթբուք, և հաջորդ օրը ֆեյսբուքը սկսում է ձեզ ցուցադրել նոթբուքի գովազդներ։ Ինչպե՞ս