Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում են նոր պրոդուկտի գործարկման մասին՝ սմարթֆոնների ապառիկ վաճառք առանց լրացուցիչ տոկոսադրույքների և միջնորդավճարների

Վերադարձ լուրերի բաժին

14:11 , 21 Հունիս 2017

Beeline-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցության շրջանակներում թողարկում են ՀՀ շուկայում բացառիկ պրոդուկտ: Հաջորդ շաբաթվանից հաճախորդները կարող են ձեռք բերել սմարթֆոններ և կապի ծառայություններ մեկ փաթեթում՝ առանց տոկոսների և միջնորդավճարների վճարման:

Սմարթֆոնները տրամադրվում են տարաժամկետ վճարումով «Սմարթ» (2500-ից մինչև 7500 դրամ) հետվճարային սակագնային փաթեթների հետ միասին Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում: Սմարթֆոնների արժեքը սկսվում է 100.000 ՀՀ դրամից:

Նոր պրոդուկտի հիմնական առավելությունները.
• Հասանելիություն՝ ի շնորհիվ նոր առաջարկի նույն գնով բաժանորդները ձեռք են բերում ոչ միայն սմարթֆոն, այլ նաև կապի ծառայություն։
• Տնտեսում՝ 0% տոկոսադրույք, 0% միջնորդավճար։
• Հարմարավետություն՝ հնարավություն վճարել սմարթֆոնի և կապի ծառայության համար բոլոր վճարային տարբերակներով, մասնավորապես՝ Beeline գրասենյակներում, տերմինալներով, բանկերում և առցանց:

«ՎՏԲ – Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Տվյալ պրոդուկտի մասին կարելի է ասել, որ այն առավելագույնս հաճախորդի համար հարմարավետ է, քանի որ մենք մեր գործընկերոջ՝ Beeline հեռահաղորդակցության օպերատորի հետ միասին, հնարավորություն ենք տալիս հաճախորդին այսօր ձեռք բերել ցանկալի ապրանքը և վճարել դրա դիմաց հաճախորդի համար հարմար գրաֆիկով: Եվ ամենակարևորը, ապրանքի վճարման գրաֆիկին մենք չենք ավելացնում տոկոսներ և տարբեր միջնորդավճարներ, ինչը բնորոշ է ապրանքների ապառիկ տարբերակով ձեռք բերման կամ ստանդարտ մարումներով վարկի ժամանակ»:

«Նոր պրոդուկտի շնորհիվ մեր հաճախորդներին ընձեռվում է բացառիկ հնարավորություն ձեռք բերել սմարթֆոն և վճարել ոչ թե ապառիկի տոկոսները, այլ կապի ծառայությունների դիմաց: Beeline-ը շարունակում է հոգ տանել բաժանորդներին տրամադրվող ծառայությունների սպասարկման հարմարավետության և պարզության համար, այդ թվում փորձում է դրանք դարձնել առավել հասանելի. օրինակ, ձեռք բերելով Iphone 7 ապառիկով 24 ամսով, բաժանորդը յուրաքանչյուր ամիս կվճարի 22000 դրամ, այդ թվում յուրաքանչյուր ամիս կստանա նաև ծառայություններ «Սմարթ 5500» սակագնային փաթեթի շրջանակում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Սմարթֆոնների վաճառքի վերաբերյալ որոշումը կայացվում է Beeline-ի գրասենյակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի պայմաններով՝ միայն անձնագրի և սոց. քարտի ներկայացմամբ: Գնորդի տարիքն ապրանքը ձեռք բերելու պահին պետք է լինի 21 տարեկանից ոչ պակաս, իսկ վերջին մարման ժամանակ չպետք է գերազանցի 65 տարեկանը:
Տվյալ առաջարկը տարածվում է սմարթֆոնների այն մոդելների վրա, որոնց արժեքը սկսվում է նվազագունը 100 000 ՀՀ դրամից, առավելագույնը՝ 550 000 ՀՀ դրամ «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների հետ՝ կախված սմարթֆոնի արժեքից:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Beeline-ի գրասենյակներում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական կոնտակտային ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին