Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Beeline-ը և ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել են նոր քոբրենդինգային քարտ

Վերադարձ լուրերի բաժին

13:13 , 05 Սեպտեմբեր 2016

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն և Beeline-ը գործարկում են նոր համատեղ քարտ, որը կարագացնի ու կպարզեցնի վարկային գիծ ստանալու գործընթացը:

Համագործակցության շրջանակներում Beeline հավատարիմ բաժանորդները հնարավորություն են ստանում ձևակերպել “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ վարկային քարտ առավել պարզեցված ընթացակարգով:

Համատեղ քարտի առավելություններ են՝ պարզեցված ընթացակարգով քարտին վարկային գիծ ստանալու հնարավորությունը և վարկային գծի մարման արտոնյալ ժամանակահատված (մինչև 45 օր):

«Մեր նշանաբանն է՝ ծառայությունների պարզությունն ու հարմարավետությունը, և Beeline-ը ուրախ կլինի ընդլայնել դրա կիրառման սահմանները: ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ գործընկերության շնորհիվ մենք չենք սահմանափակվի սեփական պրոդուկտներով ու ծառայություններով, այլ նաև մեր հավատարիմ հաճախորդներին բացառիկ հնարավորություններ ստանալ ավանդական բանկային ծառայությունները զգալիորեն ավելի արագ, հեշտ ու հարմարավետ», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները»:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Beeline-ի համատեղ քարտ կարող են ստանալ լավ վարկային պատմություն ունեցող Beeline հավատարիմ բաժանորդները: Նախագծում մասնակցության մասին SMS ստանալուց հետո անհրաժեշտ է դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ քարտի ձևակերպման համար: Անհրաժեշտ է ունենալ  միայն անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ / սոցիալական քարտ (կամ տեղեկանք դրա բացակայության մասին):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ՝այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: