Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

B4B Pro-ն սկսում է մասնավոր ընկերությունների գրանցումը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:16 , 12 Դեկտեմբեր 2016

Business for Business պորտալի B4B Pro համակարգը սկսում է մասնավոր ընկերությունների գրանցումը։

B4B PRO Հայաստանի մասնավոր ընկերությունների եռալեզու, բազմամակարդակ ռեեստր է՝ համեմատություն և վերլուծություններ կատարելու համար անհրաժեշտ օնլայն գործիքներով։

Նախատեսված է՝

– գործարարների, ներդրողների, փորձագետների, պետական պաշտոնյաների (հատկապես տնտեսական բլոկի), տեղական և միջազգային կառույցների, ֆինանսական հաստատությունների, ԶԼՄ-ների, բիզնեսով ու տնտեսությամբ հետաքրքրվող քաղաքացու համար։

Սկսում ենք գործարարներից։ Ի՞նչ է ստանում գործարարը՝ գրանցվելով ընկերությունը B4B Pro համակարգում։

Ընկերությունը ներկայացվում է B4B Pro համակարգի ռեեստրում։ Այսինքն՝ ըստ ոլորտների և ըստ ապրանք ծառայությունների որոնման դեպքում Ձեր ընկերության անվանումը կհայտնվի որոնման արդյունքներում։

001-cank

Ընկերությունը ստանում է առանձին էջ՝ ընկերության համար, որտեղ ներկայացվում են.

– անվանումը և լոգոն,

– կարգախոսը,

– ընկերության հակիրճ նկարագիր (ֆոտոների և տեսանյութի հնարավորությամբ),

– ոլորտները և շուկաները,

– կոնտակտային տվյալները (նաև՝ մասնաճյուղերի համար),

– ապրանքների և ծառայությունների ցանկը՝ իրենց նկարագրերով,

– բրենդերի մասին տեղեկատվություն,

– բաժնետերերի մասին տեղեկատվություն,

– ընկերության ֆինանսական և գործառնական ցուցանիշներ։

Ամբողջ ինֆորմացիան ներկայացվում է 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)՝ հնարավորություն տալով ներկայացնել ընկերությունն ու նրա արտադրանքը ոչ միայն տեղի, այլ նաև օտարերկրյա պոտենցիալ գործընկերներին, սպառողներին և ներդրողներին։

00003-ej

Գրանցվելով համակարգում՝ հնարավորություն եք ստանում ներկայացնել ոչ միայն Ձեր տվյալները, այլև Ձեր մրցակիցների և գործընկերների։

Հարմար և ճկուն ֆիլտրերի միջոցով (ժամանակային, ոլորտային, ըստ ցուցանիշների) կարող եք հաշված վայրկյանների ընթացքում տեսնել՝ ովքեր գործում ձեզ հետաքրքրող շուկաներում, ինչ են նրանք առաջարկում, ինչ պայմաններով, և ինչպես են նրանց գործերը՝ տվյալ ժամանակահատվածում։

 

ind-page

 

Ավելին, գրանցելով Ձեր ընկերությունը B4B Pro ռեեստրում, Դուք ցանկության դեպքում մատչելի պայմաններով հնարավորություն կստանաք օգտվելու B4B PRO օնլայն վերլուծությունների գործիքներից։ Սա ձեզ հնարավորություն կտա էապես խնայել ձեր ռեսուրսներն ու ժամանակը և օնլայն վերլուծություններ կատարել Ձեզ հետաքրքրող ոլորտների կամ շուկաների գծով։

onl

     Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը հայտերի դեպքում ընկերությունների գրանցումը կկատարվի զեղչված սակագներով։

Մեզ հետ կարող եք կապվել`

էլեկտրոնային փոստով՝ info@b4b.am

Հեռախոսով՝ +374-11-75-00-75,  +374-94-03-60-46

Կամ պարզապես այցելելով մեր գրասենյակ՝ Սայաթ-Նովա 33, Երևան, Հայաստան։

Մենք աշխատում ենք երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-18։00։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։

22 միլիարդ դրամի շահույթ. ինչով է պայմանավորված Արդշինբանկի աննախադեպ ցուցանիշը

Սա աննախադեպ ցուցանիշ է. Հայաստանում ոչ բանկ երբեք անգամ դրա կեսի չափ շահույթ չի գրանցել։