Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

B4B.am-ը և Modex-ը կհամագործակցեն

Վերադարձ լուրերի բաժին

15:49 , 22 Դեկտեմբեր 2017

Business for Business (B4B.am) տեղեկատվական հարթակը և Modex ընկերությունը սկսում են համագործակցությունը։ Երկու ընկերությունների միջև այսօր ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։

Մոդեքսը խորհրդատվական ընկերություն է՝ մասնագիտացած արտահանման խթանման և կառավարման խորհրդատվության ոլորտներում, որը խորհրդատվություն է տրամադրում իր  հաճախորդներին ռազմավարության և կորպորատիվ ֆինանսների, մարքեթինգի և վաճառքի, հետազոտություններ և օպերացիոն կառավարման ոլորտներում։

Համագործակցության շրջանակը բավականին լայն է, և ներառում է, օրինակ, համատեղ վերլուծական-տեղեկատվական ծառայություններ բիզնեսի և շահագրգիռ այլ կողմերի համար (B2B):

Սակայն սա դեռ ամենը չէ։ Սկիզբ առնող համագործակցությունից շահելու են նաև B4B.am-ի ընթերցողները։

Մասնավորապես, Modex-ը հատուկ B4B.am-ի ընթերցողների համար կպատրաստի հետաքրքիր մասնագիտական նյութեր՝ սեփական հետազոտությունների հիման վրա, կառավարման, մարքեթինգի, ռազմավարության մշակման ժամանակակից միտումների միասին, տնտեսության տարբեր ոլորտների (ֆինանսներ,ՏՏ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և այլն)ժամանակակից միտումների մասին և այլ հետաքրքիր թեմաներով։

Առաջին հրապարակումն, ի դեպ, արդեն հրապարակվել է։ Այն գարեջրի շուկայի մասին է՝ «Ի՞նչքան և ի՞նչական գարեջուր ենք խմում Հայաստանում»: Կարծում ենք, թեման հետաքրքիր է, հատկապես Ամանորյա տոների նախաշեմին։

Նշված հոդվածը և Modex-ի մյուս վերլուծությունները հրապարակվելու են B4B.am-ի հեղինակային բլոգի՝ Modex-ի առանձին էջում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես (լուսանկարներ)

Վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին՝ սկսած 4-րդ դարից մինչև 17-րդ դար:

Նիկոլ Փաշինյանի ելույթը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Նյու Յորք: