Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

B4B.am-ը հրավիրում է ապագա տնտեսագետներին

Վերադարձ լուրերի բաժին

20:35 , 26 Սեպտեմբեր 2016

Սիրելի ուսանողներ

Եթե Ձեզ իրոք հետաքրքրում է Հայաստանի տնտեսական անցուդարձը, գործարար դաշտը, եթե ցանկանում եք ավելի լավ պատկերացնել տնտեսական իրողություններն ու մասնակիցը դառնալ այն հետաքրքիր գործի, որով այժմ զբաղված է մեր թիմը, ապա մեր դռները բաց են ձեր առջև։

Հատուկ շեշտենք, որ խոսքը միայն տնտեսական լրագրությանը չի վերաբերվում։ Բացի այն, որ ձեզ համար մեզ մոտ հետաքրքիր կլինի և շատ բան կսովորեք, նաև հնարավորություն կունենաք աշխատանքի անցնել. իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտներին հետաքրքիր և մասնագիտությանը համահունչ աշխատանք կառաջարկվի՝ B4B.am-ում։

Կարող են դիմել պետական և ոչ պետական բուհերի տնտեսագիտության ֆակուլտետների (տնտեսագիտություն, ֆինանսներ, մենեջմենթ, մարքեթինգ և այլն) բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները։

Դիմումները կարող եք ուղարկել info@b4b.am հասցեով՝ subject դաշտում նշելով internship:

Նամակի մեջ նշեք ձեր անուն ազգանունը, բուհը և ֆակուլտետը (նաև՝ որ կուրսում եք սովորում) և կոնտակտային հեռախոսահամար՝ ձեզ հետ կապ հաստատելու համար։

Դիմումներն ընդունվում են մինչև հոկտեմբերի 5-ը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Բոլոր լուծումների առաջին պայմանը պետք է լինի օրինապահ հարկ վճարողների կյանքի հեշտացումը». Կարեն Կարապետյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Սուրեն Կարայանը նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու նախարարության 2018թ. ծրագրերը

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է

Եվրասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում կանխատեսում է 3 տոկոս տնտեսական աճ

Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) կանխատեսումներով՝ 2018 թվականին մասնակից-պետություններում սպասվում են տնտեսական աճի դրական տեմպեր