Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

B4B.am-ը կհամագործակցի sme.ACBA.am հարթակի հետ

Վերադարձ լուրերի բաժին

18:33 , 25 Հոկտեմբեր 2016

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկն այսօր Երևանում պաշտոնապես ներկայացրեց փոքր ու միջին ձեռնարկատերերի համար նախատեսված sme.acba.am առցանց հարթակը։

Sme.acba.am -ը բազաբնույթ օգտակար նյութեր կներկայացնի ոչ միայն ՓՄՁ ոլորտին, այլ ընդհանրապես՝ տնտեսությամբ և բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր մարդու։

Այնտեղ կարելի է գտնել օնլայն խորհրդատվություն, պրակտիկ խորհուրդներ՝ բիզնեսը սկսելու և վարելու, ֆինանսական հոսքերը կառավարելու հետ կապված, առցանց դասընթացներ, հաշվիչներ և այլ օգտակար գործիքներ։

Բացի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի» թիմից, որն իր ռեսուրսներով ներգրավվել է հարթակի աշխատանքներում, ծրագրին մասնակցում են նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը և «Ըդվայս բիզնես և իրավաբանական ծառայություն» ընկերությունը։ Նրանք առցանց հարթակում կներկայացնեն, համապատասխանաբար, ապահովագրության և իրավական դաշտ/ մարդկային ռեսուրսների կառավարում ենթաբաժինները։

Տեղեկատվական մասով այսուհետ sme.acba.am-ի միակ գործընկերն է B4B.am կայքը, որը հարթակի այցելուների համար կապահովի հետաքրքրություն ներկայացնող հոդվածներ և վերլուծական նյութեր։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) աջակցությամբ։ Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց բանկի Զարգացման վարչության պետ Արսեն Մելքոնյանը, հարթակը լինելու է անվճար։ Այն ամբողջապես պատրաստ կլինի և լիարժեք կգործարկի դեկտեմբերի սկզբին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Ինչպես է փոփոխվել Հայաստանի և Վրաստանի ՀՆԱ-ն 2020 թ.-ին

Ե՛վ Հայաստանում, և՛ Վրաստանում ամենամեծ անկումը գրանցվել է երկրորդ եռամսյակում՝ 13.7% և 13.2% համապատասխանաբար:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին: