Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Audi-ն 10 միլիարդ եվրո կներդնի էլեկտրամեքենաների զարգացման մեջ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

09:11 , 02 Օգոստոս 2017

Audi-ն (մտնում է Volkswagen ավտոկոնցեռնի մեջ) մինչև 2022 թվականը կկրճատի ծախսերը 10 միլիարդ եվրոյով, որպեսզի խնայած գումարը ներդնի էլեկտրամեքենաների զարգացման մեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Հիմնականում, ծախսերը կկրճատվեն այլ ոլորտների հետազոտության վրա։ Նշվում է, որ Audi-ն և Volkswagen-ը մոտակա տարիներին մտադիր են թողարկել 5 մոդել՝ էլեկտրական քարշուժով՝ սկսած e-tron ամենագնացից։ Դրա շնորհանդեսը նախատեսվում է 2018 թվականին Բրյուսելում։

Գործակալության աղբյուրները նշում են, որ ընկերությունը պետք է առաջ շարժվի «դիզելային սկանդալից» հետո։ Բացի այդ՝ Audi արտադրողը մտադիր է պահպանել գործառնական շահույթը տարեկան 8 տոկոսի մակարդակում։

Reuters-ը նաև հայտնում է, որ Audi-ն պատրաստվում է հավելյալ միջոցներ ազատել արտանետումների զրոյական մակարդակ ունեցող տեխնոլոգիաներում ներդրումների համար։ Դրա համար մշակվում է միասնական արդյունաբերական հարթակ Porsche-ի հետ, որը թույլ կտա VW-ի պրեմիում բրենդներին խնայողություն կատարել կոմպոնենտային բազայի հաշվին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: