Invalid username or password
Խուզարկություններ են տեղի ունենում գերմանական Audi ավտոարտադրողի կենտրոնակայանում՝ Ինգոլշտադտում (Բավարիայի դաշնային հող), ինչպես նաև մի քանի մասնաճյուղերում՝ կապված «դիզելային սկանդալի» հետ: Այս մասին հայտնում է Suddeutsche Zeitung (SZ) թերթը՝ վկայակոչելով դատախազությունում իր աղբյուրներին:
Audi-ն Volkswagen կոնցեռնի ստորաբաժանումներից մեկն է: Volkswagen-ը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ իր արտադրած ավտոմեքենաներում հայտնաբերվել էր ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս նվազեցնել վնասակար նյութերի պարունակության ցուցանիշները դիզելային շարժիչ ունեցող մեքենաներում:
Արդյունքում՝ նման տրանսպորտային միջոցները համապատասխանել էին ԱՄՆ-ում ընդունված էկոլոգիական նորմերին միայն թղթի վրա: Իրականում օդի աղտոտվածության սահմանված նորման գերազանցվել էր 30-40 անգամ:
ԱՄՆ-ում կոնցեռնը սկանդալի հետ կապված պետք է վճարի գրեթե 4.3 մլրդ դոլարի տուգանք:
Դիտումներ 2011
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: