Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին փակ ցուցադրությամբ կներկայացվեն ռազմարդյունաբերական ոլորտում հայկական մշակումներ

Վերադարձ լուրերի բաժին

13:26 , 28 Մարտ 2018

Ռազմարդյունաբերական ոլորտում հայաստանյան մտքի եւ կարողությունների օգտագործման առումով ապրիլյան պատերազմից հետո բավական առաջընթաց կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Նրա խոսքով` մարտի 29-31-ին Երեւանում կայանալիք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսում փակ ցուցադրությամբ կցուցադրվեն նշված մշակումներն ու լուծումները: «Ներկայացված են լինելու ամենավերջին մշակումները: Մի շարք նմուշներ, որոնք մինչ այդ չէինք ցուցադրում, ցուցադրված կլինի նաեւ բաց մասում»,-ասել է նա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, թե հայկական քանի ընկերությունների հետ են ներկայում համագործակցում, Դավիթ Փախչանյանը նշեց, որ թիվն անցնում են մի քանի տասնյակից: «Մասնավորապես, 34 ընկերություն, որոնք բոլորն են ներկայացված լինելու ցուցահանդեսում»,-հավելել է նա:

ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսի շրջանակում տաղավարներով ներկայացված կլինեն, Հայաստանից բացի, ևս 14 երկրի 30 ընկերություն:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: