Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Arloopa-ն կցուցադրի լրացված և վիրտուալ իրականության հրաշքները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Success story

14:03 , 06 Հոկտեմբեր 2016

Լրացված իրականության (AR) և վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաները մեծ արագությամբ նվաճում են համաշխարհային շուկան: Այս տեխնոլոգիաները հեղափոխական բնույթի փոփոխություններ են առաջ բերել աշխատելու, խաղալու և միմյանց հետ շփվելու մեր վարքագծում: Ընկերությունների և բիզնես առաջնորդների մոտ հարց է առաջացում, թե բիզնեսի աճ ապահովելու տեսանկյունից որո՞նք են այս նոր տեխնոլոգիայի կողմից ընձեռնվող իրական հնարավորություններ:

arl-05

Այսօր AR և VR տեխնոլոգիաների կիրառումը մենք տեսնում ենք բիզնեսում, գիտության և բժշկության ոլորտներում, կրթության և արվեստի, ինչպես նաև զվարճանքի ու խաղերի բնագավառում: Փորձագետները համոզված են, որ 10 տարի հետո այս տեխնոլոգիաների շուկայի ծավալը կհասնի 200 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հենց այս տեսանկյունից ելնելով՝ վերլուծաբանները AR-ն ու VR-ը անվանում են «ապագայի» տեխնոլոգիաներ:

arl02

Հայաստանյան Arloopa ընկերության նպատակն է՝ ցուցադրել և ապացուցել, որ «ապագայի» տեխնոլոգիան մեր այսօրվա բիզնեսի և ժամանակակից կենսակերպի անբաժանելի մասն է, առանց որի այլևս հնարավոր չէ պատկերացնել մեր առօրյա կյանքը:

arl-01-1

Ուզում եք համոզվե՞լ: Arloopa-ն հրավիրում է ձեզ իրենց ցուցահանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին և 9-ին, ժամը 11:00-18:00, Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում:

Ինչպես խոստանում է ընկերությունը, այցելուներին սպասում են բիզնեսի լուծումների, զանազան ոլորտների կիրառական և ժամանցային բովանդակալից ցուցադրություններ:

Շոու ցուցասրահը բաժանված է մի քանի թեմատիկ գոտիների, որտեղ Arloopa-ի մասնագետները ձեզ կներկայացնեն մեր ընկերության կողմից մշակված նորարարական լուծումները: Ինտերակտիվ գոտիներում Ձեզ կտրամադրվեն աշխարհի առաջատար ընկերությունների նորագույն սարքավորումները, սաղավարտները, տեսողական ու խաղային բազմապիսի սարքեր, այդ թվում՝ Samsung GearVR, Oculus Rift DK3, HTC Vive ողջ լրակազմը, Merge, IdeaLens, Baofeng Mojing, ARLOOPA Cardboard, Kinect V2 AR և VR լուծումների փորձարկելու և վիրտուալ միջավայրնորում ընկղմվելու համար:

arl02

Վարում եք Ձեր բիզնե՞սը:

Միջոցառման ժամանակ Ձեզ կներկայացնեն, թե AR/VR լուծումների շնորհիվ ինչպես կարող եք աճեցնել վաճառքի ծավալը, գրավել Ձեր գնորդի ուշադրությունը և գայթակղել նրան գնելու Ձեր ապրանքը, ինչպես հավելել Ձեր գովազդային արշավը նոր տեխնալագիական գործիքաշարերով և բարելավել արդյունավետությունը, ինչպես նաև Ձեր բիզնեսի զարգացման համար գտնել նոր գաղափարներ ու ուղղություններ:

arl-01
Դասավանդում եք դպրոցու՞մ կամ բուհու՞մ:

Ընկերության մասնագետները կծանոթացնեն ձեզ ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններին և կներկայացնենք, թե ինչպես կարող են դրանք կիրառվել կրթական ոլորտում՝ ուսումնական գործընթացը դարձնելով շատ ավելի հետաքրքիր, ինտերակտիվ և բովանդակալից:

Աշխատում եք գովազդի կամ մարքեթինգի ոլորտու՞մ:

Arloopa-ի մասնագետները կկիսվեն ձեզ հետ իրենց փորձառությամբ և կներկայացնեն հաճախորդների հետ հաղորդակցվելու նոր, ժամանակակից, արդյունավետ եղանակներ, բրենդի խթանման արդյունավետ մեխանիզմներ՝ օգտագործելով AR/VR նորագույն նորագույն տեխնոլոգիաները: Իրականացված ծրագրերի օրինակներով Ձեզ կցուցադրվի, թե ինչպես բարձրացնել ձեր գովազդային արշավների արդյունավետությունը AR/VR տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Դուք կտեսնեք մարքեթինգային և առաջխաղացման համարձակ գաղափարներ:

Սիրու՞մ եք խաղալ:

Ցուցահանդեսի ընթացքում դուք հնարավորթյուն կունենաք փորձակելու VR տեխնոլոգիայի հիման վրա ստեղծված 20-ից ավելի խաղեր և բջջային հավելվածներ: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ կկտրվեք իրական աշխարհից և ամբողջությամբ կընկղմվեք վիրտուալ միջավայրի մեջ: Ձեզ սպասում են ժամանակակից խաղային սարքավորումներ, նորագույն սաղավարտներ և հանրաճանաչ գաջեթներ:

arl-03

Ընկերությունը հավատացնում է՝ այսպիսի զգացողություններ դուք դեռ չեք ունեցել:

Այս միջոցառումը չպետք է բաց թողնել:

Անցկացման վայրը` Երևան, Աբովյան փող. 16, Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահ: Հոկտեմբերի 8-ին և 9-ին, ժամը 11:00-18:00։

Մուտքն ԱՆՎՃԱՐ է

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բիզնեսի աճի գործիքներ՝ հայաստանյան 13 հաջողակ գործարարների կողմից (լուսանկարներ)

«Մարքեթինգի ու բիզնես թրենդերը Հայաստանում» կոնֆերանսին ելույթ ունեցան բիզնեսում հաջողության հասած 13 գործարարներ

«Ամեն ինչի հիմքում պետք է դնել մարդուն, ոչ թե գինը». Արթուր Ջանիբեկյանի հաջողության բանաձևը. 168.am

Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը վարպետության դաս է անցկացրել «Այբ» դպրոցում

Հայաստանում գործազուրկ կանանց թիվն աճել է

Գործազրկության մակարդակը կանանց շրջանում 16.4%-ից հասել է 18.2%-ի։