Invalid username or password
iPhone 7 և iPhone 7 Plus սմարթֆոններ են հայտնվել Apple-ի կայքում: Նորույթներն ունեն կարմիր գույնի կորպուսներ, որոնք պատկանում են (Product) RED սերիային:
Դրանք մարտի 24-ից հասանելի կլինեն պատվերի համար:
Վառ կարմիր iPhone-ները թողարկվել են ի պատիվ Apple-ի՝ RED ծրագրի հետ համագործակցության 10-ամյակի, որի շրջանակում իրականացվել է դրամական միջոցների հավաքագրում ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի հիմնադրամի համար:
Արշավը գործարկվել էր 2006թ. U2 խմբի մեներգիչ Բոնոյի կողմից:
Apple-ից բացի՝ RED անվանումով ապրանքատեսակներ են թողարկում նաև Nike, Converse, GAP, Armani, Starbucks և այլ ընկերություններ:
Իր տեխնիկական բնութագրիչներով կարմիր iPhone 7-ը չի տարբերվում այլ գունային գամմաներով սմարթֆոններից:
Դիտումներ 1154
Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:
ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):
Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: