Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Apple-ը հայտնել է iPhone-ի՝ իր պատմության մեջ ռեկորդային վաճառքների մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:40 , 01 Փետրվար 2017

Apple ընկերությունը հայտնել է իր ողջ պատմության մեջ ռեկորդային եռամսյակային հասույթի մասին։

Համաձայն հաշվետվության՝ 2016թ. վերջին 3 ամսում վաճառքից գոյացած գումարը կազմել է 78.4 մլրդ դոլար։

Ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկի խոսքով՝ անցած տարվա չորրորդ եռամսյակում Apple-ը վաճառել է ավելի շատ iPhone-ներ, քան երբևէ։
2016թ. հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ամիսներին ընկերությունը վաճառել է 78.29 մլն iPhone սմարթֆոն։

2015թ. նույն ժամանակահատվածում վաճառվել է 74.78 մլն Apple սմարթֆոն։

Ընկերության տվյալներով՝ ռեկորդային է նաև Mac համակարգիչներից և Apple Watch «խելացի ժամացույցներից», ինչպես նաև Apple-ի ծառայությունների վաճառքից գոյացած հասույթը։
Հաշվետվության ներկայացումից մի քանի ժամ անց Apple-ի բաժնետոմսերի գինն ավելացել է 3%-ով։

Նախորդ վերջին եռամսյակների ընթացքում Apple-ի հասույթը նվազում էր հիմնականում չինական արտադրողների մրցակցության պայմաններում և Չինաստանում ընկերության արտադրանքի նկատմամն պահանջարկի նվազման պատճառով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները