Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Apple-ը բացում է աշխարհի ամենաթանկ գրասենյակային շենքը (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

11:40 , 24 Մայիս 2017

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տեսանյութը աշխարհի ամենաթանկ գրասենյակային շինության մասին է, որը կառուցել է Apple կորպորացիան։

Այն կոչվում է Spaceship campus (տիզերանավ-կամպուս) կամ պարզապես Apple-ի այգի, և գտնվում է Կալիֆորնիայում։

Apple-ի նոր շենքի կառուցումն արժեցել է 5 մլրդ դոլար և կարող է տեղավորել 12 հազար աշխատակիցների։

Շենքի էներգետիկ կարիքներն ամբողջությամբ բավարարվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներով։ Տանիքին տեղադրված արևային վահանակները կարող են արտադրել 17 մեգավատ էլեկտրաէներգիա։

Apple-ը պնդում է, որ սա բնական ճանապարհով օդափոխվող ամենամեծ շինությունն է աշխարհում։ Այն ջեռուցման և օդափոխման կարիք չունի տարվա 9 ամիսներին։

Տարածքը ունի 9000 ծառ, մարգագետին և լճակ։

Շենքի նախագծման հարցում օգնել է ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը՝ իր մահվանից առաջ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։