Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Anelik փոխանցումների համակարգը կդադարի գործել

Վերադարձ լուրերի բաժին

14:38 , 09 Օգոստոս 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի բանկը ետ է կանչել Անելիք Ռու բանկի՝ բանկային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան։

Թեպետ ռուսաստանյան Անելիք Ռու-ն և հայաստանյան Անելիք Բանկը փոխկապակցված են, քանի որ երկուսի նշանակալից սեփականատերը նույն լիբանանյան  Credit Bank S.A.L ընկերությունն է (նրան են պատկանում են հայաստանյան Անելիք բանկիբաժնետոմսերի 40%-ը), այս բանկերը իրավաբանորեն տարբեր կազմակերպություններ են։ Այնպես որ, Անելիք Ռու-ի գործունեության դադարեցումը չի կարող ազդել Անելիք Բանկի բնականոն գործունեության վրա։

Սակայն մեկ ազդեցություն, ամեն դեպքում կա՝ փոխանցումների Anelik համակարգի մասով, որովհետև Anelik Ru-ն հանդիսանում է Anelik փոխանցումների համակարգի հաշվարկային կենտրոնը։ Ռուսաստանի ԿԲ-ն դադարեցրել է ոչ միայն Anelik Ru բանկի, այլ նաև Anelik փոխանցումների համակարգի գործունեությունը։ Սա նշանակում է, որ այլևս անհնար է լինելու այդ համակարգի միջոցով Ռուսաստանից գումարներ ստանալ և փոխանցել։

Անելիք Ռու-ն և հայաստանյան Անելիք բանկը առայժմ պաշտոնապես չեն հայտարարել Anelik փոխանցումների համակարգի դադարեցման մասին, սակայն մեր տեղեկություններով՝ մոտ օրերս կլինի համապատասխան հայտարարություն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը