Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Amazon-ի հիմնադիրն առաջին անգամ ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակում. Forbes-ը հրապարակել է միլիարդատերերի ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:25 , 22 Մարտ 2017

Forbes ամսագրի միլիարդատերերի գլոբալ ցուցակի առաջին եռյակում ներառվել է Amazon օնլայն ռիթեյլերի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Ամսագրի միլիարդատերերի վարկանշային աղյուսակի առաջատարն է դարձյալ Բիլ Գեյթսը, երկրորդ տեղում հայտնվել է Ուորեն Բաֆեթը:

Ամսագրի փորձագետների հաշվարկներով՝ 1 տարում Բեզոսը իր կարողությունն ավելացրել է միանգամից 27.6 մլրդ դոլարով (լավագույն արդյունքը միլիարդատերերի բոլոր մասնակիցների թվում) ու ներկայումս ունի 72.8 մլրդ դոլար (1 տարի առաջ՝ 45.2 մլրդ դոլար):

Կապիտալի նման կտրուկ աճը Բեզոսին թույլ է տվել առաջ անցնել ոչ միայն Մեքսիկայի ամենահարուստ մարդուց՝ Կառլոս Սլիմից, այլև Zara ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգայից:

Սլիմը 1 տարում վաստակել է 4.5 մլրդ դոլար, սակայն դա նրան չի օգնել պահպանել տեղը Forbes-ի թոփ-հնգյակում, որը նա գլխավորել է 2010-2013թթ.: Նա հայտնվել է աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Սլիմի կարողությունը վարկանիշը կազմողները գնահատել են 54.5 մլրդ դոլար:

Ամանսիո Օրտեգան, թեև 1 տարում կարողությունն ավելացրել է 4.3 մլրդ դոլարով, սակայն երկրորդ տեղը զիջել է Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆեթին: Օրտեգան ներկայումս ունի 71.3 մլրդ դոլար կարողություն, Բաֆեթը՝ 75.6 մլրդ դոլար (14.8 մլրդ դոլարով ավելի, քան 1 տարի առաջ):

Forbes-ի վարկանշային աղյուսակի առաջատարը 4-րդ տարին անընդմեջ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է: Փորձագետների գնահատականների համաձայն՝ նա 1 տարում վաստակել է 11 մլրդ դոլար՝ իր կարողությունը 75 մլրդ դոլարից հասցնելով 86 մլրդ դոլարի:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում են ընդգրկվել նաև Oracle-ի հիմնադիր Լարրի Էլիսոնը (52.2 մլրդ դոլար), Koch Industries ընկերության համասեփականատեր ու ընկերության ղեկավար Չառլզ Կոխն ու նրա եղբայրը՝ Դևիդը (48.3-ական մլրդ դոլար) և Նյու Յորքի նախկին նահանգապետ Մայքլ Բլումբերգը (47.5 մլրդ դոլար):

Ամենից շատ թվով միլիարդատերեր, նախկինի պես, բնակվում են ԱՄՆ-ում, նրանց թիվը ներկայումս 565 է՝ նախկին 540-ի համեմատ: Երկրորդ տեղում Չինաստանն է (319, պլյուս 67-ը Հոնգկոնգում ու 1-ը՝ Մակաոյում), երրորդ տեղում Գերմանիան է (114):

Պատմության մեջ առաջին անգամ Forbes-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակում ներառվել է Հնդկաստանը (101):

Forbes-ի վարկանշային աղյուսակում կա 227 կին, ցանկն այս տարի համալրվել է 15 կին գործարարով, որոնցից 14-ն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Նախագահը Հայաստանը պատկերացնում է, որպես լավ միջնորդ ԵՄ-ԵԱՏՄ միջև

Նա նկատեց, որ հայ գործարարները միշտ էլ եղել են հիանալի բանակցողներ: Սարգսյանը նշեց՝ ինչո՞ւ Հայաստանը չի կարող լինել բանակցող ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Եվրոպայի և Ասիայի միջև, եթե այդ դերը վստահեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին: Միջոցառմանը մասնակցում են հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանն ու Բուլղարիան նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

Ռումեն Ռադևը կարևորել է համագործակցությունը տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում և նշել, որ վերջերս Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է Թումո կենտրոնում և տպավորվել վերջինիս գործունեությամբ: Նա նշել է, որ իրենք շահագրգռված են Սոֆիայում Թումոյի մասնաճյուղի ստեղծմամբ: