Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Alibaba-ի սեփականատերը գնել է դրամական փոխանցումների MoneyGram ծառայությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

14:41 , 27 Հունվար 2017

Ant Financial ընկերությունը, որը պատկանում է չինական խոշորագույն Alibaba օնլայն ռիթեյլերի սեփականատեր Ջեք Մային, գնել է դրամական փոխանցումների MoneyGram International Inc. ծառայությունը։

Գործարքի գումարը կազմում է 880 մլն դոլար, հայտնում է Bloomberg-ը։

Գործարքը կօգնի չինական ընկերությանն ընդլայնել իր ներկայությունը արտերկրում՝ Չինաստանում WeChat դրամական համակարգի հետ աճող մրցակցության ֆոնին։
MoneyGram ցանցը ներկայումս ունի 2.4 մլրդ բանկային ու բջջային հաշվեհամարներ։ Միևնույն ժամանակ, Ant Financial-ը սպասարկում է ավելի քան 450 մլն հաճախորդի Չինաստանում։

Գործարքի ավարտից հետո MoneyGram-ը կշարունակի աշխատանքը իր բրենդի ներքո։ MoneyGram-ի բաժնետոմսերն աճել են 8.8%-ով՝ մինչև 12.92 դոլար գործարքի մասին տեղեկության հրապարակումից հետո։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: