Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Alibaba-ի հիմնադիրը Չինաստանի ամենահարուստ մարդն է. Forbes

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

17:51 , 16 Մայիս 2017

Էլեկտրոնային առևտրի հսկա Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեք Ման առաջ է անցել Wanda Group կորպորացիայի ղեկավար Վան Ցզյանլինից և դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը:

Ինչպես հայտնում է Forbes ամսագիրը, մայիսի 12-ի դրությամբ Ջեք Մայի կարողությունը գնահատվել է 30.9 միլիարդ դոլար, իսկ Վան Ցզյանլինինը՝ 30.7 միլիարդ դոլար:

Վան Ցզյանլինինը շահույթ է ստանում հիմնականում անշարժ գույքի և զվարճանքների ոլորտում բիզնեսից:

Ջեք Մայի կարողությունը այս տարի ավելացել է շնորհիվ Alibaba-ի բաժնետոմսերի ավելի քան մեկ երրորդի չափով թանկացման շնորհիվ՝ ընկերության եկամուտների աճի ֆոնին, հայտնում է պարբերականը:

Ներկայումս Ասիայի ամենահարուստ մարդը, համաձայն Forbes-ի, հոնգկոնգցի միլիարդատեր Լի Ցզյաչենն է (Li Ka-shing), որի կարողությունը գնահատվում է 32.9 մլրդ դոլար:

Alibaba Group-ը հիմնվել է 1999թ.: Այն Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն է, գործում է էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում: Հիմնադրվել է Ջեք Մայի կողմից: Խմբին է պատկանում մի քանի դուստր ընկերություն ինտերնետ-հարթակում՝ Alibaba Pictures, Alibaba.com, AliExpress.com, Taobao.com, Tmall.com:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերմանական SAP-ը աշխատանքի է ընդունել ФСБ-ի գեներալին

Կոչումով գեներալ-լեյտենանտ Սկորիկի նշանակման լուրը հաստատել են ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների 2 թոփ մենեջերներ

Սոֆիա անունով ռոբոտը «կախվել է» կոռուպցիայի մասին հարցից հետո

Սոֆիա ռոբոտը ստացել է Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն և հայտարարել, որ պատրաստվում է ընտանիք կազմել

ՎՏԲ-ի ղեկավարը ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները համեմատել է պատերազմ հայտարարելու հետ

Անդրեյ Կոստինը Դավոսում ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ զգուշացրել է «Եվրոպայում ռազմական հակամարտության աճող սպառնալիքի մասին»: