Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ali Baba կայքի սեփականատիրոջ օգտակար խորհուրդները (տեսանյութ)

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դեմքեր

14:22 , 13 Հոկտեմբեր 2015

AliBaba.com առևտրային հարթակի հիմնադիր և ղեկավար Մա Յունը խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր ցանկանում են զբաղվել գործարարությամբ։ Նա խորհուրդները բաժանում է ըստ տարիքների՝ մինչև 30 տարեկան, 30-40 տարեկան, 40-ից 50, 50-ից 60 և 60-ից բարձր։

Հատկապես երիտասարդներին պրն Մա Յունը խորհուրդ է տալիս չվախենալ սխալներ անելուց։ Նա ասում է. «Դուք ընկնում եք, հետո ոտքի եք կանգնում, նորից եք ընկնում՝ կրկին ոտքի կանգնում։ Ամեն ինչ նորմալ է՝ վայելեք»։
AliBaba.com-ի հիմնադիրը երիտասարդներին կոչ է անում նաև աշխատանքային կարիերան սկսել ոչ մեծ ընկերություններում։ Ըստ նրա, մեծ ընկերությունները մեխանիզմի են նմանվում, և աշխատողն այնտեղ դառնում է այդ մեխանիզմի մի մասը։ Մինչդեռ փոքր ընկերություններում կարելի է ավելի շատ բան սովորել և ինքնադրսևորվել։ Մա Յունն ասում է, որ կարևոր է, թե ով է քո առաջին ղեկավարը։

AliBaba-ի ղեկավարի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում։

Մենք միայն ավելացնենք, որ նա Չինաստանի 6-րդ ամենահարուստ մարդն է, ում կարողությունը շուրջ 10 մլրդ դոլար է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Պաշտոնապես հայտարարում եմ. Հայ-Ռուսական համալսարանում կոռուպցիա չկա, և երբևիցե չի՛ եղել»

«Տիկնայք և պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ և գրանտակերներ, չհամարձակվեք այլևս ստվեր գցել Հայաստանյան համալսարանական հանրության վրա»

Պարկ Չոն Հի. Կորեական տնտեսական հրաշքի դաժան հայրը

Նախագահ-բռնապետ, տարեկան 350 աշխատանքային օր և պլանային տնտեսություն։ Խոսքը ոչ թե Հյուսիսային, այլ Հարավային Կորեայի մասին է:

Մահացել է Լևոն Հայրապետյանը

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը