Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Airbus-ը նոր սերնդի կործանիչ է ստեղծում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

19:00 , 13 Հունիս 2017

Եվրոպական Airbus մեքենաշինական կոնցեռնը հայտարարել է նոր սերնդի կործանիչ ստեղծելու պլանների մասին: Այս մասին հայտարարել է ընկերության ռազմական ստորաբաժանման ղեկավար Ֆերնանդո Ալոնսոն Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում:

«Մենք արդեն աշխատում ենք Գերմանիայում և Իսպանիայում առանձին բաղադրիչների վրա: Նախագիծը մասնակի ֆինանսավորվում է մի քանի երկրի կառավարության կողմից, և մենք հուսով ենք ավելացնել բյուջեն»,- ասել է Ալոնսոն:

Նրա խոսքով՝ կործանիչը իրենից ներկայացնելու է մի ամբողջական համակարգ, որը համատեղելու է ռազմական ինքնաթիռի, անօդաչու սարքերի, արբանյակի և հրամանատարական կետի բնութագրիչները:

«Մենք հուսով ենք, որ մեզ կմիանա նաև Ֆրանսիան: Մենք Եվրոպայում պետք է ամեն ինչ միասին անենք, տիրույթ երկու կամ երեք տարբեր համակարգերի համար չի մնացել»,- ընդգծել է Ալոնսոն:

Նոր կործանիչը, որը դեռևս կրում է Future Combat Air System անվանումը, կարող է փոխարինել ինչպես մինչ այժմ արտադրվող Eurofighter Typhoon կործանիչին, այնպես էլ արդեն արտադրությունից հանված Tornado-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխարհի բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 2.2 միլիարդ մարդով. ՄԱԿ

Այդ մասին ասված է «Աշխարհի ազգաբնակչությունը 2018 թվականին» զեկույցում, որը հրապարակվել է Ազգաբնակչության բնագավառում ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից:

ՀԲ-ն կոչ է արել նախապատրաստվել առևտրում իրադրության հնարավոր վատանալուն

Առեւտրային սահմանափակումները կբերեն գլոբալ տնտեսության աճի դանդաղման, եւ հարկ է, որ երկրներն այժմ մտածեն իրադրության վատանալու դեպքում ձեռնարկվելիք միջոցների շուրջ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.