Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Airbus-ը ներկայացրել է արդիականացված A380 խոշորագույն օդանավը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

21:45 , 19 Հունիս 2017

Եվրոպական խոշորագույն ավիաշինական Airbus կոնցեռնը հունիսի 18-ին ներկայացրել է աշխարհում խոշորագույն ուղևորատար A380 ինքնաթիռի նորացված վարկածը:

Նոր օդանավը կոչվելու է A380plus, ասվում է կոնցեռնի մամուլի հաղորդագրության մեջ:

Նորարարությունների թվում է ինքնաթիռի թևի նոր դիզայնը, որը, ինչպես պնդում են ընկերությունում, պետք է 4%-ով նվազեցնի վառելիքի ծախսը:

Ավիաընկերությունը նաև պնդում է, որ նոր օդանավը կդառնա ավելի խնայող ու տարողունակ սրահի օպտիմալացման հաշվին, ինչը թույլ կտա ավելացնել նստատեղերի թիվը:

Airbus-ի հաշվարկներով՝ նորարարությունը թույլ կտա նվազեցնել ավիաընկերությունների ծախսերը 1 ուղևորի հաշվով:

Կոնցեռնը հաշվարկում է, որ նորացված օդանավը կօգնի 13%-ով նվազեցնել յուրաքանչյուր ուղևորի նստատեղի արժեքը՝ համեմատած A380-ի հետ:

Այն ի վիճակի կլինի տեղափոխել 80 ուղևորով ավելի կամ թռչել ծովային 300 մղոն ավելի շատ, քան ինքնաթիռի նախորդ վարկածը:

2030673

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):

ԵՄ հաստատում է COVID-19 բուժող դեղամիջոց

Նոր զարգացումներ` պատվաստանյութի շուրջ: Նուբար Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութը տալիս է ցանկալի արդյունքներ: