Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Air Armenia ավիաընկերության աջակցության շնորհիվ ավտոբուսի խափանման պատճառով Իտալիայում մնացած 36 երեխաները վերադարձան Հայաստան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

15:01 , 15 Օգոստոս 2018

Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում «Լեռնեցիներ» պարային անսամբլը , մասնակցելով միջազգային մանկական փառատոնին, վերադառնում էր ավտոբուսով Հայաստան: Գիշերը հասնելով Իտալիայի Ֆերերա քաղաք՝ ավտոբուսը խափանվում է, և երեխաները հայտնվում են ծանր դրության մեջ, սակայն Սփյուռքի նախարարության,«Air Armenia» ավիաընկերության և հայ բարերար Ոսկան Անդրեասյանի աջակցության շնորհիվ կարճ ժամանակում լուծվում է երեխաների սննդի, կացության և Հայաստան վերադառնալու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Երեմ Սիմոնյանը նշեց, որ գիշերը իրեն զանգահարել է «Air Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը և ներկայացրել ստեղծված իրավիճակը:

«Փորձեցինք օպերատիվ ձևով ճշտումներ կատարել, թե երեխաները ո՞ր քաղաքում են գտնվում, ի՞նչ է պատահել, երեխաների անվտանգության հետ կապված որևէ խնդիր կա՞, թե ոչ: «Air Armenia» ներկայացուցիչը ինձ ավելի մանրամասն ներկայացրեց խնդրի էությունը: Թեկուզ մեր դաշտից դուրս էր խնդրի լուծումը, սակայն արագ կապվեցինք Իտալիայում ամենամոտ հայ համայքների հետ: Քանի որ ավտոբուսի խափանումը տեղի էր ունեցել Իտալիայի Ֆերերա քաղաքում, ամենամոտ համայնքը` Բոլոնիայինն էր: Այդ ընթացքում մենք նաև կապվեցին հայ բարերար Ոստան Անդրեասյանի հետ, ով շատ սերտ կապեր ունի Բոլոնիայում: Գտնվելով Հայաստանում՝ նա արագ արձագանքեց և փորձեց խնդրին լուծում տալ: Նա կապ հաստատեց պարային համույթի ղեկավարի հետ, որից հետո կարողացան երեխաների ապահովել սննդով և լուծել կեցության հարցը»,- ասաց Սիմոնյանը:

Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարը ասաց նաև, որ խնդիր էր առաջացել Իտալիայի ոստիկանության ծառայողների հետ, ովքեր մտածել են, թե ավտոբուսում փախստականների խումբ է եղել, սակայն Ոստան Անդրեասյանի անձնական կապերի շնորհիվ այս խնդրին նույնպես լուծում է տրվել:

Ինչ վերաբերում է ավտոբուսով նման երկար շրջագայություններին՝ Սիմոնյանը կարծում է, որ պետք է ավելի պատրաստված և զգույշ լինել՝ չնայած որևէ մեկը երաշխավորված չէ նման իրավիճակներից:

«Air Armenia» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը նշեց, որ ընկերությունը դիտարկել էր երկու տարբերակ երեխաներին Հայաստան վերադարձնելու համար` Լիոնից կամ Վենետիկից Երևան կանոնավոր չվերթներով:

«Սակայն Լիոնում խնդիր առաջացավ, քանի որ օդանավում 36 տեղ չկար, ուստի որոշում կայացվեց Վենետիկով Երևան թռչել: Տոմսերը գրեթե 50 տոկոս զեղչով տրամադրվեց մեր ավիաընկերությունը:

Մենք նաև նախաձեռնեցինք կազմակերպչական աշխատանքները` կապ հաստատեցինք Սփյուռքի , Արտաքին գործերի նախարարությունների հետ, քանի որ մեր իրավասությունների մեջ չէր զբաղվել որոշակի գործառույթներով»,- ասաց Խաչատրյանը:

«Լեռնեցիներ» պարային համույթի ղեկավար Արթուր Հակոբյանը նշեց, որ իր խումբը մասնակցում էր Իտալիայի Սարդինիա մարզի Ուտա քաղաքում անցկացվող միջազգային մանկական փառատոնին, որից հետո վերադառնում էին Հայաստան:

«Մենք ավտոբուսով բարեհաջող ժամանեցինք և պատվով ներկայացրեցինք մեր ազգագրական պարերը: Հետադարձ ճանապարհին ավտոբուսը վնասվել էր, և փորձեցինք կապ հաստատել մեր հարազատների հետ, ինչպես նաև Սփյուռքի նախարարության, «Air Armenia» ընկերության հետ, որոնք տեղում լուծեցին խնդիրը»,- ասաց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով իրենց աջակցություն ցուցաբերողներին:

Հակոբյանը նշեց, որ սա իր 44-րդ շրջագայությունն էր աշխարհի շուրջ 34 պետություններում սակայն նման իրավիճակում առաջին անգամ էր հայտնվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր վարկերի մեծ վտանգը և համակարգային լուծումների պահանջը. ICHD-ի համառոտագիրը

«Վարկ 10 րոպեում», «Վարկ միայն անձնագրով», «Անտոկոս շտապ վարկեր». այսօրինակ գովազդներով լեփ լեցուն են սոցիալական ցանցերն ու կայքերը:

QWERTY ստեղնաշարը ստեղծվել է անգլերեն տեքստը հնարավորինս դանդաղ տպելու համար

Պատճառն այն է, որ առաջին տպամեքենաներ ստեղծողները չէին ենթադրում, թե …

Բարձր վարձատրվող մասնագետը չպետք է ընկալվի որպես հանրության թշնամի․ Վարդան Արամյան (տեսանյութ). Sputnik Armenia

Ըստ Արամյանի` եթե արտագաղթի հետ մեկտեղ տեղի ունենա նաև ուղեղների արտահոսք, սա արդեն լուրջ խնդիր կդառնա երկրի համար։