Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան արտարժույթ էր «փախել» Հայաստանի ֆինանսական համակարգից և որքանն է վերադարձել

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 21 Օգոստոս 2018

Ինչպես տեղեկացրել ենք նախկին հրապարակումներից մեկում, ՀՀ միջազգային պահուստները այս տարվա ընթացքում նվազել են։

Եթե 2017 թվականի դեկտեմբերի վերջին միջազգային պահուստները 2.3 մլրդ դոլար էին, հունիսի վերջի դրությամբ ցուցանիշը նվազել է մինչև 1 մլրդ 991.9 մլն դոլար։

Ընդ որում, միջազգային պահուստները նվազել են բոլոր ամիսներին, սակայն ամենակտրուկ նվազումը գրանցվել է ապրիլին։ Այսպես, եթե մարտի վերջին միջազգային պահուստների ծավալը 2 մլրդ 233.6 մլն դոլար էր, ապրիլի վերջին այդ ցուցանիշը կազմել է 2 մլրդ 30.1 մլն դոլար։ Այսինքն՝ միայն ապրիլ ամսին միջազգային պահուստները նվազել են 203.5 մլն դոլարով կամ 9.1%-ով։

Հասկանալու համար, թե այդ նվազումն ինչով էր պայմանավորված, կարելի է աչքի անցկացնել Կենտրոնական բանկի տվյալների բազաներից մեկը, որը կոչվում է ԿԲ ամփոփ ցուցանիշներ (թարմացվում է օրական կտրվածքով)։

Այնտեղ կգտնեք փողի բազայի խումբը, և այդ խմբի մեջ մի հետաքրքիր ցուցանիշ՝ ՀՀ առևտրային բանկերի թղթակցային հաշիվները ԿԲ-ում: Պարզ ասած, դա այն արտարժույթն է, որը մեր բանկերը պահում են Կենտրոնական բանկում։

Հիմա նայեք գծապատկերին և ամեն ինչ պարզ կլինի։

banker-artarjuyt

Ինչպես տեսնում եք, մարտի վերջին ՀՀ բանկերի արտարժութային թղթակցային հաշիվներին եղել է 137.9 մլրդ դրամին համարժեք արտարժույթ (հիմնականում՝ դոլար), իսկ ապրիլի վերջին 66.3 մլրդ դրամ։

Այսինքն՝ միայն ապրիլ ամսվա ընթացքում ԿԲ-ում ՀՀ առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները նվազել են մոտ 71.7 մլրդ դրամի չափով (մոտ 150 մլն դոլարի չափով)։

Ավելի պարզ եթե ասենք՝ ՀՀ բանկերը ԿԲ-ից ետ են վերցրել իրենց դոլարներն ու եվրոները։ Ընդ որում՝ շատ կարճ ժամանակահատվածում. նվազման մեծ մասը տեղի է ունեցել ապրիլի վերջին մեկ շաբաթվա ընթացքում։

Ինչո՞ւ են հետ վերցրել՝ որպեսզի կարողանան անհրաժեշտության դեպքում սպասարկել այն հաճախորդներին, որոնք կցանկանային բանկից ետ ստանալ իրենց արտարժութային հաշիվներն ու ժամկետային ավանդները (նշենք, որ մի քանի տասնյակ միլիոն դոլարի ավանդային պայմանագրեր այդ օրերին խզվել էին, սակայն մայիսից սկսած ավանդները սկսեցին վերականգնվել)։

Ավելին ասենք, մայիսի սկզբին ԿԲ-ն մոտ 17.7 մլրդ դրամի արտարժութային սվոփ է տեղադրել բանկերին (կարճ ժամանակով արտարժույթ է վաճառել՝ հետ գնելու պայմանով), որպեսզի բանկերը արտարժույթի խնդիր չունենան։

Այդ սվոփը հուլիսի վերջի դրությամբ ամբողջությամբ մարվել է (բանկերը ետ են վերադարձրել ԿԲ-ին արտարժույթը)։

Ինչ վերաբերում է բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվներին, ապա մայիսից սկսած դրանք սկսել են վերականգնվել, սակայն դեռ չեն հասել նախահեղափոխական վիճակին։ Ամենաթարմ տվյալներով՝ 2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները կազմել են 120.1 մլրդ դրամ։

Ահա թե ինչ պատճառով են նվազել ՀՀ միջազգային պահուստները։ Նվազումը ոչ թե ԿԲ ապաշնորհ կառավարման արդյունք է (ինչպես ոմանք փորձում են ներկայացնել), այլ առևտրային բանկերի վարքագծի կտրուկ փոփոխության՝ այն էլ շատ կարճ ժամանակահատվածում։

Իսկ բանկերի վարքագծի փոփոխությունն էլ իր հերթին անմիջական հետևանք էր հաճախորդների (հիմնականում՝ ընկերությունների) վարքագծի փոփոխության, որոնք քաղաքական իրադարձություններից անհանգստացած՝ փորձում էին ապահովագրել իրենց ֆինանսական համակարգի հնարավոր փլուզումից և դուրս բերել իրենց արտարժույթը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: