Invalid username or password
Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում տարբեր խմբերի տրամադրել է սոցիալական աջակցություն, մասնավորապես 7-րդ միջոցառմամբ՝ 9 հազար 475 հղի կնոջ տրամադրել է 100 հազարական դրամ աջակցություն: Այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:
«Հակաճգնաժամային 7-րդ միջոցառմամբ մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող հղի կանայք, ում ամուսինները նույնպես չեն ունեցել աշխատանք, ստացել են 100 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 9 հազար 475 կանայք, բաշխվել է՝ 921 մլն դրամ»,-ասաց Փաշինյանը:
Հակաճգնաժամային չորրորդ միջոցառմամբ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած ծնողները ստացել են մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 100 հազար դրամ աջակցություն: Միջոցառումից օգտվել է 2 հազար 93 քաղաքացի, բաշխվել է 209 մլն դրամ: Իսկ հակաճգնաժամային 6-րդ միջոցառմամբ մարտի 13-30 ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձինք, որոնք չունեն մինչև 14 տարեկան երեխա, ստացել են 68 հազարական դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել են 7 հազար 925 քաղաքացի, ծրագրով բաշխվել է 539 միլիոն դրամ:
«Հակաճգնաժամային 9-րդ միջոցառմամբ 0-18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք, ստացել են յուրաքանչյուր երեխայի համար 26 հազար 500 դրամ աջակցություն: Ծրագրից օգտվել է շուրջ 166 հազար երեխա, բաշխվել է՝ 4.4 մլրդ դրամ»,- ասաց վարչապետը:
Հակաճգնաժամային 13-րդ միջոցառմամբ նպաստառու ընտանիքները ստացել են ամսական նպաստի 50 տոկոսի չափով լրացուցիչ աջակցություն: Ծրագրից օգտվել է 84 հազար 810 ընտանիք, բաշխվել է՝ 1.2 մլրդ դրամ:
Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով: Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը:
Արմենպրես
Դիտումներ 341
Գործընթացն իրականություն է դարձել ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած միջոցառումների արդյունքում:
Էկոնոմիկայի նախարարը մասնավորապես հանդիպումներ կունենա ԻԻՀ Առևտրի, արդյունաբերության և հանքերի, էկոնոմիկայի և ֆինանսների , ԻԻՀ էներգետիկայի նախարարների, գիտատեխնոլոգիական հարցերով ԻԻՀ փոխնախագահի, ԻԻՀ Կենտրոնական բանկի, Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահների, Սպահանի նահանգապետի հետ։
Հունվարի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.1 մլն ԱՄՆ դոլար: