Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին

Վերադարձ լուրերի բաժին

«Լիդիան Արմենիան» րապարակել է Ջերմուկ, Գնդեվազ և Զառիթափ համայնքներին 2019 թ. վճարած գումարների մասին տեղեկությունը: ««Լիդիանի» մուտքն Ամուլսարի տարածք ապօրինի շրջափակված է 2018թ. հունիսից ի վեր: Չնայած դատարանի որոշմանը, որ պատկան մարմինները պարտավոր են վերականգնել «Լիդիանի» անխափան մուտքն Ամուլսարի տարածք, ճանապարհները շարունակում են մնալ շրջափակված: Այնուամենայնիվ, «Լիդիանը» շարունակել է իրականացնել պայմանագրային իր պարտավորությունները և կատարել է հողի վարձակալության վճարումները համայնքային բյուջեներ: Որպես թափանցիկության պարտավորություն «Լիդիանը» ամեն տարվա ավարտին հրապարակում է համայնքային բյուջեներ կատարված վճարումները»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ըստ կազմակերպության՝ 2019 թ. համայնքներին ընկերությունն ընդհանուր վճարել է 930 797 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ջերմուկ և Գնդեվազ համայնքները ստացել են 408 228 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Զառիթափ, Սարավան համայնքները՝ 268 726 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ Գորայք համայնքը՝ 253 844 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2008-2019թթ. «Լիդիանը» նշված համայնքներին հողի վարձակալության դիմաց վճարել է ընդհանուր ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար: «ՀՀ օրենսդրության համաձայն, ընկերությունը որևէ իրավունք կամ լծակ չունի վերահսկելու, թե ինչպես են ընկերության կողմից վճարված գումարները օգտագործվում տեղական համայնքների և վարչական մարմինների կողմից: Այնուամենայնիվ, համայնքի բնակիչները իրավունք ունեն իրենց համայնքներից պահանջելու հողի վարձակալության դիմաց վճարված գումարների տնօրինման վերաբերյալ թափանցիկություն և հաշվետվողականություն»,- նշված է «Լիդիանի» հաղորդագրության մեջ:

Նախկինում որոշ համայնքներ «Լիդիանից» ստացված հողի վարձակալության վճարներն ուղղել են համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը: Օրինակ՝ Գորայք համայնքն ամբողջովին արդիականացրել է խմելու ջրի և կոյուղու համակարգերը: ««Լիդիան Արմենիան» բավարար տեղեկատվություն չունի այն մասին, թե ինչ նպատակներով է ծախսվել համայնքային բյուջեներ վճարված ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլարը վերջին տարիների ընթացքում»,-b4b.am-ին ասացին ընկերությունում:

Արտագաղթն աճում է

Տարեվերջին «Լիդիանը» նաև ամփոփել է Ամուլսարի հարակից համայնքներում արտագաղթի վերաբերյալ հասանելի տվյալները: «Բոլոր համայնքներում թե՛ ժամանակավոր, թե՛ մշտական արտագաղթի զգալի աճ է գրանցվել ճանապարհների ապօրինի շրջափակումից ի վեր: Թե՛ մշտական, թե՛ ժամանակավոր արտագաղթածների թիվը 2019 թ-ին 2017թ-ի համեմատ աճել է 2,6 անգամ (համապատասխանաբար 390/148, 90/34): Ընդհանուր՝ 2019 թ. 390 մարդ արտագաղթել է ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով և 90 մարդ՝ մշտական»,- շեշտում է «Լիդիանը»:

Տվյալները հավաքագրվել են համայնքներից՝ Ջերմուկի զբաղվածության կենտրոնից և մյուս համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններից և համայնքի ներկայացուցիչներից: Ընկերությունն ընգծել է, որ արտագաղթի տվյալները կարող են տատանվել, քանի որ մարդիկ շարունակաբար տեղաշարժվում են: Ներկայացված թվերը հիմնված են տվյալ ժամանակահատվածի համար համայնքներում հասանելի հնարավոր ստույգ տվյալների վրա: «Այնուամենայնիվ, աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են՝ ներկայացված տվյալներից» եզրափակում է «Լիդիան Արմենիայի» հաղորդագրությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

Կոմիտեն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով

Վարկային պայմանագրերի վերանայման հնարավորությունից օգտվել է բանկերի հաճախորդների շուրջ 30%-ը։

Ռալֆ Յիրիկյանը՝ Վիվա-ՄՏՍ-ի 15-ամյակի և ձեռքբերումների մասին

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը խոսել է ձեռքբերումների, հեռավար աշխատանքի առանձնահատկությունների և առաջիկա որոշ ծրագրերի մասին: