Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

91 տարեկանում մահացել է IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

09:56 , 29 Հունվար 2018

Շվեդական Aftonbladet պարբերականը հայտնել է կահույքի արտադրությամբ և վաճառքով զբաղվող հայտնի IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադի մահվան մասին՝ հղում անելով ընկերության տնօրեն Եսպեր Բրոդինին։ Կամպրադը մահացել է իր տանը։

Ինգվար Կամպրադը ընկերությունը բացել է 1943 թվականին՝ 17 տարեկան հասակում։ Սկզբնական շրջանում զբաղվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրով, իսկ ավելի ուշ սկսեց գրասենյակային պարագաներ ներկրել։ Կահույքի առևտրով IKEA-ն սկսել է զբաղվել 1948 թվականից։

1963 թվականին IKEA-ն դարձավ միջազգային ընկերություն՝ առաջին խանութը բացելով Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ 2 տարի անց ընկերության շրջանառությունը հասավ 70 մլն կրոնի։

1970-ականներին շրջանառությունը գերազանցում էր արդեն 600 մլն կրոնը։ Ընկերությունը սկսեց խանութներ բացել Գերմանիայում և Ֆրանսիայում։ 1980-ականներին բիզնեսը տարածվեց դեպի ԱՄՆ և Մերձավոր Արևելք։

Ինգվար Կամպրադը գործերից հեռացավ 1986 թվականին, սակայն շարունակում էր մնալ Stiching INGKA Foundation հիմնադրամի խորհրդատուն, որը կառավարում է բրենդի բոլոր ընկերությունները։

Ինչ էին «գովազդում» ԽՍՀՄ-ում (լուսանկարներ)

Հեռուստատեսությամբ գովազդային հոլովակներ չէին պտտվում, սակայն գովազդային բնույթի տեքստեր և կոչեր կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի, հատկապես՝ շենքերի տանիքներին

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Ռուսաստանի պետական ընկերությունները կհրաժարվեն արտասահմանյան սոֆթից

ՌԴ պետական ընկերությունները մի քանի ամիսների ընթացքում պետք է մշակեն հստակ պլան՝ մինչև 2021 թվականը ծրագրային ապահովման ոլորտում ներմուծման փոխարինում իրականացնելու համար