Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

9.3 դրամով պակաս. առավելագույնը՝ «Գազպրոմ Արմենիա»-ից

Վերադարձ լուրերի բաժին

15:12 , 31 Մայիս 2016

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր միաձայն որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների համար բնական գազի սակագինը սահմանվել է 146 հազար 700 դրամ` սպառված յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն 156 հազար դրամ էր:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների համար սահմանվել է վաճառվող բնական գազի սակագինը 256.56 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար: Նախկինում այն կազմում էր 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2016-ի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը սակագնի վերանայման հայտ ստացել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ապրիլի 29-ին:

Նիստից հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը լրագրողներին ասել է` սպառողների համար բնական գազի սակագնի 9.3 դրամով էժանացումն առավելագույնն է, որ կարող էր անել ընկերությունը:

«Ընկերությունն առաջարկը ներկայացրել է, և, եթե առաջարկը հիմնավոր չլիներ, այստեղ աշխատում են բանիմաց, գրագետ մարդիկ, մասնագետներ, իհարկե հնարավորություն դեպքում իրենք կփոխեին: Դա մաքսիմալն է, որ կարող էինք անել»,-ասել է նա։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ կայացավ «Capture The Flag» հաքերային մրցույթը

Հավելենք, որ Capture the Flag (CTF)-ը համակարգչային անվտանգության մրցույթ է:

Գործընկերություն՝ վիրավորում ստացած զինվորներին օրթեզավորելու նպատակով

Ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է: