Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

9 տարվա մեջ առաջին անգամ FRS-ը բարձրացնում է տոկոսադրույքը

Վերադարձ լուրերի բաժին

15:10 , 17 Դեկտեմբեր 2015

ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի (FRS)` բաց շուկայում գործառնությունների կոմիտեն (FOMC) երեկ վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է վարկային միջոցների տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 0.25-0.5% մակարդակի վրա։

FRS-ը առանցքային տոկոսադրույքը պահում էր 0.25% մակարդակի վրա 2008 թվականի դեկտեմբերից։ Վերջին անգամ այն բարձրացվել է 2006 թվականի հունիսին 0.25 տոկոսային կետով՝ 5%-ից հասնելով 5.25%-ի։

FRS01

Տնտեսագետների կարծիքով, սա վկայում է ԱՄՆ տնտեսության վերականգնման մասին։ Ընդ որում, չի բացառվում, որ առաջիկայում տոկոսադրույքը շարունակի բարձրանալ։ Ավելին, տնտեսագետներից ոմանք համոզված են, որ տոկոսադրույքը կարելի էր ավելի մեծ չափով բարձրացնել, սակայն ընտրվել է փուլային, սահուն բարձրացման տարբերակը, որպեսզի համաշխարհային շուկաներում խուճապ չառաջանա։

Մասնագետները մեծ հաշվով լավատեսորեն են տրամադրված այս որոշման նկատմամբ՝ տեսակետ հայտնելով, որ այն մեծանում է ԱՄՆ տնտեսության նկատմամբ վստահությունը և նպաստելու է շուկաների բուռն աճին։

Ինչպե՞ս կարող է սա անդրադառնալ մյուս երկրների և այդ թվում՝ Հայաստանի վրա։

Առաջին ազդեցությունը կարող է լինել դոլարի արժևորումը՝ այլ արժույթների նկատմամբ։ Բացի այդ, FRS-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը կարող է հանգեցնել կապիտալի արտահոսքի զարգացող երկրներից։ Կապիտալը, ըստ տրամաբանության, պետք է հոսի առաջին հերթին ԱՄՆ, քանի որ ամերիկյան պարտատոմսերի եկամտաբերությունը բարձրանում է։

Սակայն տնտեսագետները կարծում են, որ այդ ազդեցությունը մեծ չի լինի։ Նախ, FRS-ի որոշումն անակնկալ չէր. այս կառույցի ղեկավար Ջանեթ Ելլենը տարվա ընթացքում բազմիցս ակնարկել է, որ տոկոսադրույքը բարձրանալու է։ Բացի այդ, զարգացող երկրներից ու հատկապես Ռուսաստանից, վերջին շրջանում առանց այն էլ տեղի է ունենում կապիտալի արտահոսք և սեփական արժույթի թուլացում։

Սակայն մեծ հաշվով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն հետագայում կվարի FRS-ը։ Եթե տոկոսադրույքը շարունակի աճել, ապա զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի տեմպերը կարագանան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը:

Հայաստանի բանկերն այս տարի ռեկորդային շահույթ են գեներացնում (գծապատկեր)

2018 թվականի հունվար-սեպտեմբերին 17 բանկերը միասին գեներացրել են ավելի քան 51 մլրդ դրամ զուտ շահույթ