Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Սերժ Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել

Վերադարձ լուրերի բաժին

13:58 , 12 Հուլիս 2017

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) նշանակելու մասին:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Հրաչյա Աղաջանյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին նաև հրամանագիր է ստորագրել Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) նշանակելու մասին:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Եգանյանն ազատվել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։