Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

8 ընկերություն, 3 մլրդ դրամ ներդրումներ, 800-ից ավելի աշխատատեղ

Վերադարձ լուրերի բաժին

15:41 , 14 Հունվար 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը իր երեկվա ասուլիսում ամփոփել է ՀՀ կառավարության 100 օրվա գործունեությունը՝ ներկայացնելով ըստ ոլորտների կատարված աշխատանքները: Ստորև ներկայացնում ենք ներդրումների ոլորտի պատկերը՝ ըստ  կառավարության 100 օրվա գործունեության արդյունքների հաշվետվության։

Ախտորոշում

Հայաստանում տնտեսական աճի երկարաժամկետ բարձր ցուցանիշներ ապահովելու գրավականներից է օտարերկրյա ներ- դրումների հոսքի բարձր մակարդակը: Սակայն, 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 մլն ԱՄՆ-ի դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3%-ն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ:

Արդյունքում

– Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ.

– Հայաստանի տնտեսությունը զրկվում է` օտարկերյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից

– Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը:

Երկարաժամկետ լուծումներ

Տեսլական. Օտարերկրյա ներդրումների` ներկայիս ՀՆԱ-ի 1-2% ցածր մակարդակից կտրուկ աճի ապահովում։

Այդ նպատակով պետք է առաջնահերթ լուծվեն ՀՀ կառավարության ծրագրով նախանշված հետևյալ խնդիրները՝

1. ներդրումների պաշտպանության և դրա նկատմամբ վստահության մակարդակի բարձրացում.

2. ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման լրացուցիչ հնարավորությունների ձևավորում.

3. Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիության բարձրացում:

Ինչ է արվել

1. Մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենք, որով նախատեսվում է օրենսդրորեն ուժեղացնել և միջազգային առաջադեմ ստանդարտին հասցնել ներդրողների պաշտպանության և երաշխիքների համակարգը: Այն կերաշխավորի ընդունված նորմը, որ օտարերկրյա ներդրողները պետք է ստանան ոչ պակաս բարենպաստ վերաբերմունք, քան տեղական ներդրողները, պետության կողմից իր գործառույթներն իրականացնելիս ներդրումների մասով կապահովվի արդարացի, ոչ խտրական, կանխատեսելի վերաբերմունք և վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների կիրառման (արբիտրաժի) հնարավորությունը, այդ թվում` տեղական ներդրողների համար` վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի փոփոխության միջոցով: Ներկայումս արբիտրաժ հնարավոր է դիմել միայն ներպետական բոլոր միջոցներն սպառելուց հետո, ինչը հաճախ անհնար է դարձնում արբիտրաժ դիմելը:

2. Մասնավոր հատվածից, ճյուղային նախարարություններից և ՀՀ վարչապետի մարզեր կատարած այցերի արդյունքում մարզերից ստացված ներդրումային ծրարգրերի հարթակի միջոցով հավաքվում են բոլոր բիզնես գաղափարները, որոնք կարող են հիմք հանդիսանալ տեղական նշանակության ներդրումային ծրագրերի զարգացման համար: Արդեն իսկ հավաքագրվել է շուրջ 160 քննարկման ենթակա ներդրումային ծրագիր, որոնցից մոտ 110-ը մարզերում (մոտավորապես 240 մլն դոլար արժողությամբ):

3. Իրականացված աշխատանքների արդյունքում, 2017 թվականի առաջին եռամսյակում կգործարկվեն կամ իրենց գործունեությունը կնդլայնեն թվով 8 ընկերություն, որոնք շուրջ 3 մլրդ դրամ ներդրումների արդյունքում կստեղծեն շուրջ 824 աշխատատեղեր:

4. Կազմակերպվել են հինգ ներդրումային համաժողովներ, որոնց ընթացքում ներկայացվել են Հայաստանում ներդրումների համեմատական առավելությունները և դրանց միջոցով բացվող հնարավորությունները` դեպի այն շուկաներ, որտեղ Հայաստանի համար սահմանված են առանձնահատուկ արտոնյալ առևտրային պայմաններ:

5. Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից նախագծվել և ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը՝ հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։

Առաջիկա քայլեր

1. Հավաքագրված իրատեսական ներդրումային ծրագրերի իրակա- նացմանը նպաստելու նպատակով 2017 թվականի առաջին եռամսյակում կստեղծվի ներդրումային ֆոնդ: Նախատեսվում է, որ վերջինիս մասնակցությամբ կիրականացվեն առավել հեռանկարային և շահավետ ներդրումային ծրագրերը:

2. Գործարար հանրության հետ քննարկումների արդյունքների և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա կներկայացվի Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) արդյունավետ մոդելը: Հայեցակարգի հիման վրա կմշակվի ՊՄԳ նոր օրենսդրություն, ինչը թույլ կտա ավելի հստակ և ընկալելի մեխանիզմներով իրականացնել ՊՄԳ, այդ թվում` ենթակառուցվածքային ծրագրերի մասով:

3. 2017 թվականի մարտին նախատեսվում է կազմակերպել հայ- էմիրաթական ներդրումային համաժողով, ինչպես նաև 2017 թվականի փետրվարի երրորդ տասնօրյակում՝ ներդրումային համաժողով Ֆրանսիայում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամենակարևորը կրթությունն է. DigiTimes-ը զրուցել է Ucom-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի հետ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի DigiTimes-ը անդրադարձել է Ucom ընկերության համահիմնադիրն ու զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանին։

Հայաստանը 50 մլն դոլարի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից

Նշված միջոցներն ուղղվելու են «2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը (պակասուրդի ընդհանուր գումարը՝ 156,915,705.5 հազ. ՀՀ դրամ)