Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

8 էական փաստ՝ Հայաստանի կենսաթոշակառուների թվի և կենսաթոշակների չափերի մասին

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 05 Մարտ 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է կենսաթոշակառուների թվաքանակը և կենսաթոշակների միջին չափերը 2017 թվականի վերջի դրությամբ՝ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության ամփոփ տեղեկատվության։

Մենք ԱՎԾ զեկույցից առանձնացրել ենք 8 էական փաստ՝ կենսաթոշակառուների թվի և կենսաթոշակների չափերի մասին։

1. Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նվազել է. 2017թ. տարեվերջին կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 458 194 մարդ` 2016թ. տարեվերջի 468 528-ի դիմաց։ Կենսաթոշակառուների թիվը նվազել է 10 333-ով։

2. Կանայք ավելի շատ են։ 2017 թվականի տարեվերջին կին կենսաթոշակառուների թիվը կազմել է 278 745 մարդ, տղամարդկանց թիվը՝ 176 864 մարդ։

3. 458 194 կենսաթոշակառուների մեծ մասը աշխատանքային կենսաթոշակառուներն են՝ 455 609 մարդ։ Զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը 1 984 է, այլ օրենքներով սահմանված կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների թվաքանակը՝ 601 մարդ:

4. Աշխատող կենսաթոշակառուների թիվը 2017-ի տարեվերջին կազմել է 61 224 մարդ։

5. Հայոց Ցեղասպանությունը վերապրած կենսաթոշակառուների թիվը 2017-ի տարեվերջին կազմել է 14 մարդ (12 կին, 2 տղամարդ)։ 2016 թվականին այս մարդկանց թիվը 19 էր։

6. Կենսաթոշակի միջին չափը նվազել է. 2017 թվականի տարեվերջին կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 296.1 դրամ՝ 2016 թվականի 40 352.5 դրամի դիմաց։

7. Տղամարդիկ ավելի շատ են ստացել։ Կին թոշակառուների ստացած կենսաթոշակի միջին չափը կազմել է 39 153.1 դրամ, տղամարդկանցը՝ 42 097.4 դրամ։

8. Ամենաբարձր միջին կենսաթոշակը՝ ամսական 90 864.2դրամ, ստացել են 2 կերակրողներին կորցրած թոշակառուները։ Նրանց թիվը 2017-ի վերջին եղել է 172 մարդ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: