Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

09:01 , 19 Ապրիլ 2016

Ըստ Համաշխարհային բանկի գնահատականների՝ Հայաստանում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները կազմում են բնակչության 76%-ը։ Այս մասին նշվում է ՀԲ-ի՝ ապրիլի 8-ին հրապարակված զեկույցում։

Իսկ օրական 5 դոլարից պակաս սպառողներին ՀԲ-ն համարում է աղքատ։

Բանն այն է, որ ՀԲ-ն աղքատության մակարդակը ներկայացնում է 2 առանձին չափանիշներով. մեկը՝ օրական 2.5 դոլար սպառման տեսանկյունից, մյուսը՝ օրական 5 դոլար սպառման տեսանկյունից։ 2.5 դոլարի տեսանկյունից աղքատության մակարդակը Հայաստանում 2014 թվականին կազմել է 26%։ Իսկ օրական 5 դոլարի տեսանկյունից, ինչպես նշեցինք, բնակչության 3/4-ը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2014 թվականի վերջին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30% (2013-ի համեմատ 2 տոկոսային կետով պակաս)։ ԱՎԾ-ի մեթոդաբանությամբ՝ աղքատ գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2014 թվականին դա եղել է ամսական 40 264 դրամ):

Կարդացեք նաև՝ Հայաստանում աղքատությունը նվազել է

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: