Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի նոր գործադիր տնօրեն

Վերադարձ լուրերի բաժին

13:19 , 06 Մայիս 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել են ՀԶՀ 2016թ. ֆինանսական և գործունեության հաշվետվությունները:

Խորհուրդն ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարէն Մկրտիչեանի հրաժարականի դիմումը: Նա տեղեկացրել է, որ պատրաստվում է ՀՀ-ում սեփական խորհրդատվական և ներդրումային ընկերություն հիմնել ու հաջողություն մաղթել հիմնադրամի անձնակազմին:

ՀԶՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել և միաձայն քվեարկությամբ Արմեն Ավակ Ավակյանին նշանակել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն:

Նշենք, որ Ավակյանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ից ՀՀ վարչապետի խորհրդականն էր:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ., մարտի 21, Իրան, ք. Թեհրան

Կրթություն
2002 – 2007 թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2008 – 2009 թթ. – Կենտրոնական եվրոպական համալսարան (Հունգարիա)

Աշխատանքային գործունեություն
2007-2008 թթ . – «Հայաստան» համահայկական հիմնադրամ` գործադիր տնօրենի օգնական
2009 -2016 թթ. առ այսօր «Գարրիսոն Գրուփ» կազմակերպություն` վաճառքի գծով տնօրեն և ռեգիոնալ տնօրեն
2010-2011 թթ. – «Յունայթիդ Ուեյ» հիմնադրամ` հոգաբարձուների խորհրդի անդամ
2012 թ. առ այսօր Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս
2016 թ. դեկտեմբերի 1–ից՝ ՀՀ վարչապետի խորհրդական

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին