Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Թրամփը կառաջարկի ընկերությունների շահութահարկն իջեցնել մինչև 15 տոկոս

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

11:44 , 25 Ապրիլ 2017

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հարկային բարենորոգման շրջանակներում կառաջարկի ընկերությունների շահութահարկը ներկայիս 35 տոկոսից իջեցնել մինչեւ 15 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչի:

Չորեքշաբթի հարկային բարեփոխման պլանի հրապարակումից առաջ ապրիլի 25-ին դոլարն աճում Է աշխարհի հիմնական արժույթների նկատմամբ: Մասնավորապես, եվրոյի նկատմամբ այն ամրապնդվել Է մինչեւ 1,0866 դոլար:

Միացյալ Նահանգների վարչակազմը հարկերի իջեցումն ավելի գերակա խնդիր Է համարում, քան բյուջեի պակասուրդի չափի սահմանափակումը, գրել Է Financial Times-ը: Սակայն այս մոտեցումը կարող Է հավանություն չգտնել Կոնգրեսում:

Wall Street Journal-ի տվյալներով՝ մեկ տոկոսային կետով հարկադրույքի իջեցումը հանգեցնում Է 10 տարվա ընթացքում 100 միլիարդ դոլարով համապետական բյուջեի եկամուտների ն վազման: Այսպիսով, հարկադրույքի առաջարկվող նվազումը կհանգեցնի 2 տրիլիոն դոլարի կորստի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նավթի գները նվազել են – 06-09-18

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Nymex. Թանկարժեք մետաղների գներ – 06-09-18

NYMEX բորսայի սեպտեմբերի 6-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները

Ոսկու գինը նվազել է, պլատինինը՝ աճել

NYMEX բորսայի սեպտեմբերի 3-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.