Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

70 տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար .ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

14:25 , 14 Սեպտեմբեր 2017

Պարզեցվել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը.
մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա 70 տնտեսվարողի վերադարձվել է 812 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար։

Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում, ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն պարզեցրել է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցման ընթացակարգը. մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշվին մուտքագրման պարզեցված կարգը ներդրվել է ընթացիկ տարվա ապրիլի 13-ից:

Գործընթացն, ըստ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանի, լրացուցիչ խթան է տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման գործում. «ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում, մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

2017 թվականի ապրիլի 13-ից (կառավարության որոշման գործողության ժամկետի սկզբից) մինչև օգոստոսի 31-ը 70 տնտեսվարողի արդեն իսկ վերադարձվել է 812 միլիոն դրամ, այդ թվում՝ պարզեցված ընթացակարգով 11 տնտեսվարողի՝ 137,3 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկի գումար»:
Նորարարությունից արդեն իսկ օգտված հարկ վճարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակ, շրջանառու միջոցներ և դրանք ուղղել նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը:

Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ մինչև 2018 թվականի ավարտը գործարկվելու է մեկ միասնական գանձապետական հաշվի համակարգը, ինչի արդյունքում էական փոփոխվելու է «հաշվանցում» ընթացակարգը: «Մասնավորապես բարձրանալու է հարկային մարմինների աշխատանքի արդյունավետությունը, նվազագույնի են հասցվելու միասնական հաշվին գումարների մուտքագրման և միասնական հաշվից դրանց վերադարձման գործընթացի աշխատատարությունը և հարկ վճարողների կողմից օրենքով սահմանվածից ավելի վճարված գումարների վերադարձման ժամկետները»:

Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների դիմումների հիման վրա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գումարների ուսումնասիրության արդյունքով՝ 2017 թվականի 8 ամսվա ընթացքում 133 տնտեսվարողի վերադարձվել է ավելի քան 37,1 միլիարդ դրամ ԱԱՀ, նախորդ տարվա համադրելի ժամանկահատվածում՝ 78 կազմակերպության՝ 28,8 միլիարդ դրամ ԱԱՀ: Նման ցուցանիշն, ըստ Տիգրան Կիրակոսյանի, պայմանավորված է արտահանմամբ զբաղվող տնտեսվարողների թվի աճով: Իսկ 2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017թ. օգոստոս ամիսներին 175 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 56,4 միլիարդ դրամ:

ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, տարեսկզբից աշխատանքներ են տարվել ԱԱՀ-ի ստացման 180-օրյա ժամանակահատվածը կրճատելու ուղղությամբ: Այժմ ԱԱՀ-ի գումարների վերադարձն իրականացվում է 90-օրյա ժամկետում, ինչը հնարավոր է դարձել եկամուտների աճի շնորհիվ:
Տիգրան Կիրակոսյանի խոսքով՝ զգալի ավելացել է oտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների արտահանման ժամանակ ԱԱՀ-ի վերադարձի գումարը. Tax free հաշիվներով 2017 թվականի 8 ամիսների ընթացքում վերադարձվել է 340,2 միլիոն դրամ՝ 2016 թվականի համադրելի ժամակահատվածի` 217,9 միլիոն դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, 2016թ. սեպտեմբեր-2017թ. օգոստոս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից օտարերկրյա քաղաքացիներին վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 585,9 միլիոն դրամ:

Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները, ինչպես նաև օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվող անձանց թիվը:

Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ: Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

Կառուցվածքային և կադրային փոփոխություններ Արցախի կառավարությունում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

Ինչ տոկոսադրույքներով են վարկավորել ՀՀ բանկերը այս տարվա ընթացքում

ՀՀ առևտրային բանկերի կողմից 2017 թվականի հուլիսի ընթացքում ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.7%