Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Եվրախորհրդարանը բանաձև է կայացրել Brexit-ի հարցով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:08 , 05 Ապրիլ 2017

Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են արժանացրել այն բանաձևին, որում պարունակվում են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում:

«Պատգամավորների ճնշող մեծամասնությունը (516-ը՝ կողմ, 133-ը՝ դեմ, 50-ը՝ ձեռնպահ) բանաձև է ընդունել, որը պաշտոնապես սահմանում է ԵՄ-ի կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու համաձայնագրի հաստատման համար պնդումները: Ցանկացած նման համաձայնագիր Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցությունների վերջում պետք է ստանա Եվրախորհրդարանի հավանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «քաղաքացիների շահերը պետք է լինեն առաջին պլանում հենց սկզբից», բանակցությունները լինելու են թափանցիկ, իսկ Մեծ Բրիտանիան պարտավոր է հետևել ավելի վաղ ընդունված բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ֆինանսական:

Բանաձևում նաև ասվում է, որ միայն այն ժամանակ, երբ «զգալի առաջընթաց» կգրանցվի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բանակցություններում, ապա կարելի է սկսել բանակցություններ հնարավոր անցումային մեխանիզմների մասին:

«Այդ պայմանավորվածությունները չպետք է տևեն ավելի քան 3 տարի, այն դեպքում, երբ ապագա հարաբերությունների մասին համաձայնագիրը կարող է կնքվել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ը»,- ասվում է ընդունված փաստաթղթում:

ԵՄ-ն Լոնդոնին կներկայացնի մոտ 50 մլրդ ֆունտ սթեռլինգի չափով հաշիվ (62 մլրդ դոլար): Մեծ Բրիտանիան կարող է վերջնականապես լքել ԵՄ-ն միայն այդ գումարը վճարելուց հետո, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։

Էքզիթ-փոլի արդյունքներով՝ Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 73.9%-ը

Էքզիթ-փոլի արդյունքներով ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին փուլով հաղթել է՝ ստանալով ձայների 73.9%-ը։