Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

65 կարևոր ինֆո՝ բիզնեսի և մարքեթինգի մասին՝ Վահագն Դիլբարյանից

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 20 Հոկտեմբեր 2017

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակ, Infum.net ու tutkryto.su կայքերի համահիմնադիր Վահագն Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում 65 կարևոր կետ է հրապարակել՝ բիզնեսի և մարքեթինգի մասին։

1․ Նախապատրաստվելն արդեն հաջողության 80%-ն է։

2․ Ով չի կարողանում նախնական փուլում “քոփի” անել վարպետին, նա չի կարող վարպետ դառնալ։

3․ Ամենալավ Հաճախորդը նա է, ով խորհուրդ է տալիս մյուսներին օգտվել ձեր ծառայությունից։

4․ Եթե բողոքում են, ուրեմն մի բան այն չէ բիզնեսում, զարգացնելու տեղ կա։

5․ Արտադրողն ու Հաճախորդը որակը տարբեր ձև են հասկանում։

6․ Կատարեք Direct marketing, ու դուք տեղում կհասկանաք հաճախորդի ռեակցիան։

7․ Հաճախորդին տուր ամենակարևոր հարցը՝ Ինչո՞ւ, մինչև այս հարցը չտաս, քո մոտ անորոշություն է լինելու։

8․ Հաճախորդն այն մարդն է, ում պիտի լսես, ինքը կողքից է ամեն ինչին նայելու ու բավականին ինֆո է տալու։

9․ Որտե՞ղ է ձեր վիճակագրությունը։

10․ Եթե չգիտես, պիտի վճարես որևէ մեկին, այսինքն՝ չիմանալը թանկ արժե։

11․ Լավ տեքստը կրկնակի լավ է, եթե այն կարճ է։

12․ Ամեն ինչ ինչքան պարզ է, այնքան գրավիչ է։

13․ Մարդիկ վազում են հեշտին, թեթևին, քիչ ջանքին։

14․ Ավելի լավ է մի անգամ տեսնել, քան հազար անգամ լսել, դրա համար ցույց տալն ավելի օգտակար է, քան դատարկ խոսելը։

15․ Վերնագրից շատ բան է կախված։

16․ Այսօր ամեն ինչ որոշում է կոնտենտը։

17․ Լավ մասնագետ ու լավ գործարար․ իրենք լրիվ տարբեր մարդիկ են

18․ Մեկ նկարն ավելին է ասում, քան 100 բառը։

19․ Ստեղծիր կապեր։

20․ Միշտ պատմեք պատմություն։

21․ Այսօրվա բիզնեսում IT-ն չներգրավեցիր, երկար չես ապրի։

22․ Հաճախորդի համար աշխարհում ամենաքաղցր բառն իր անունն է։

23․ Հայտնեք շնորհակալություն Հաճախորդին։

24․ Եթե աշխատակիցը գաղափար է ասում, ապա քննարկեք, մարդկանց դուր է գալիս սեփական գաղափարները։

25․ Մարդուն վճարիր նաև իր ուղեղի համար, այլ ոչ թե միայն ձեռքերի, կամ ոտքերի։

26․ Նվերը քո բիզնեսի մաս պիտի կազմի։

27․ Դու միշտ առաջինը տուր, հետագայում հետ է գալիս կրկնակի։

28․ Մարքեթինգում կարևոր է աղմուկը, միշտ դրա ձայնը շատ մարդիկ են լսում։

29․ Էնտուզիազմը կրկնապատկում է եկամուտները։

30․ Համագործակցիր, այլ ոչ թե մրցակցիր։

31․ Գին իջեցնող մրցակցողը բիզնեսմեն չէ։

32․ Ճամփորդելը նոր գաղափարների հնարավորություն է

33․ Եթե կոնտենտում ցանկանում ես արդյունքի հասնել, ապա դիպիր զգացմունքներին՝ հումոր, իշխանության ծարավ, վախ, սեր, գեղեցկություն, հարստություն, կորցրած սեր, մոտիվացիա։

34․ Եթե քո մասին մոռացել են, սկանդալի ժամանակն է։

35․ Միշտ ունեցիր “ֆիշկա”։

36․ Եթե խելամիտ ես տարբերվում, ապա կապրես։

37․ Երբ բոլորը նույն ապրանքն են արտադրում, առանձնանում ես սերվիզով։

38․ Ընկերությունները նույնն են, իսկ այ մարդիկ տարբեր են, դրա համար մի մարդու չլինելը կարող է քանդել ամեն ինչ, օրինակ՝ Ակիո Մորիտան չկա, այսօր ով է Sօny հիշում։

39․ Ինչքան հնարավոր է աշխատանքը հանձնարարիր այլոց, քո ժամանակը ստրատեգիայի համար է։

40․ Աշխատիր նրանց հետ, ովքեր համաձայն են արդյունքի դիմաց վճարվել, այ նրանք են զարգացման հիմքը։

41․ Առանց նոր իդեայի բիզնեսը մեռնում է։

42․ Ավելի լավ է լավ վաճառել, քան լավ արտադրել, ես կընտրեի առաջինը, չնայած լավ ապրանքը պարտադիր պայման է

43․ Լավ կարծիքը բերում է 4 մարդ, իսկ վատը՝ տանում 11-ին (Միանշանակ չեն այս թվերը)

44․ Վատ ու լավ կարծիքը մնում է համացանցում։

45․ Գնորդը ոչ միայն ապրանք է գնում, այլ նաև վաճառողի հետ հարաբերությունները։

46․ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ – ահա ամեն ինչի հիմքը։

50․ Ավելի լավ է պահել հին հաճախորդներին, քան անդադար ներգրավել նորերին, քանի որ նորը 4 անգամ թանկ է հնից։

51․ Առանց թեստի՝ ոչ մի բան։

52․ Սխալներն անխուսափելի են։

53․ Մասնաբաժին ունեցողներն ամենաքիչն են լքում ընկերությունը։

54․ Թղթի վրա չգրված նպատակը մոռացվում է։

55․ Արագություն – եթե Հաճախորդին արագ չարձագանքեք, զանգելու է մրցակցին։

56․ Արագությունը կյանքի հիմքն է, մրցույթում էլ հաղթում է նա, ով արագ է։

57․ Այսօրվա մեկ արածդ վաղվա երկուսից լավ է։

58․ Բոլորի համար ստեղծված ապրանքը ոչ մեկին պետք չէ։

59․ Ճիշտ գին չեղավ, դու կորած ես։

60․ Պարետոյի 20/80-ը միշտ հաշվի առ։

61․ Ավելի լավ է առաջինը լինել գյուղում, քան երկրորդը Հռոմում – Կեսար

62․ Սոց ցանցում չեղար, երկար չես գնա։

63․ Գովազդը սիրում է կրկնություն

64․ Միայն մեկ անգամ առաջարկ անելը հավասար է ոչ մի անգամ անելուն։

65․ Ստեղծեք սովորություն, դրանից ուժեղ բան չկա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որտեղից են փող ստանում հայերը

Հայաստանի տնային տնտեսությունների ամսական անվանական դրամական եկամուտները 1 շնչի հաշվով 2016 թվականին կազմել են 56 544 դրամ։

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են