Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վարչապետն ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» ընկերության գործադիր գործընկեր Մարկ Հենիին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:29 , 17 Փետրվար 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 17-ին ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության Եվրասիայի հարցերով գործադիր գործընկեր Մարկ Հենիին:

Այդ մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընկերությունն աշխարհում խոշորագույն՝ աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում:

Վարչապետը ողջունել է 2007 թ. ի վեր PwC-ի հետ ծավալված գործակցությունը և կարևորել մեր երկրում ընկերության գործունեության հետագա ընդլայնումը:

Գոհունակություն հայտնելով հայաստանյան գործընկերների հետ համագործակցության կապակցությամբ՝ Մարկ Հենին այն ակտիվացնելու և խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանը ներդրումային տեսանկյունից ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլեր է ձեռնարկում և բաց է քննարկումների համար: Կարեն Կարապետյանն առաջարկել է գործընկեր գերատեսչությունների, ինչպես նաև հանրային-մասնավոր գործընկերության ձևաչափով ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնո ղ նախագծերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ խմբակցության պատգամավորները՝ ընդդեմ շարժական արագաչափերի

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում են բացառել շարժական արագաչափերը:

Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Թանկյանը օդանավակայանից ուղևորվում են Հանրապետության Հրապարակ (ուղիղ)

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը քիչ առաջ ժամանել է Երևան:

Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հարցին, թե արդեն աշխատու՞մ եք կառավարության ծրագրի վրա՝ Փաշինյանը պատասխանել է, որ ոչ, ինքը հիմա աշխատում է վաղվա իր ելույթի վրա