Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

6.5 տարվա ռեկորդը՝ 6.5%

Վերադարձ լուրերի բաժին

11:23 , 16 Նոյեմբեր 2016

Արդեն տեղեկացրել ենք որ ՀՀ Կենտրոնական բանկը 0.25 տոկոսային կետով նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6.5%։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 27-ին, ԿԲ խորհուրդը իջեցրել էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.75%:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը, շատ պարզ ասած, նշանակում է փողի էժանացում։ Այսինքն այն որոշ ժամանակ անց հանգեցնելու է վարկերի տոկոսադրույքների նվազման, ինչն, իհարկե, նպաստում է տնտեսության աշխուժացմանը։

Այդ իսկ պատճառով, հատկապես սեպտեմբերյան նվազեցումը՝ կես տոկոսային կետով, ոմանք համարեցին ԿԲ-ի նվերը նորանաշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, քանի որ տնտեսությունն ավելի ազատ պետք է շնչի։

Իրականում, սակայն, Կենտրոնական բանկը 2016 թվականին՝ մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը, մի քանի անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Նախ, փետրվարի 29-ին տոկոսադրույքը 8.75%-ից իջեցվեց մինչև 8.5%։

Մարտի 31-ին 8.5%-ից հասցվեց 8.25%-ի։

Մայիսի 31-ին 8.25%-ից հասցվեց 7.75%-ի։

Հունիսի 30-ին 7.75%-ից հասցվեց 7.5%-ի։

Օգոստոսի 31-ին 7.5%-ից հասցվեց 7.75%-ի։

Դրան հաջորդած կես տոկոսային կետով նվազեցման մասին (սեպտեմբերի 27-ին) արդեն նշեցինք։

Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է 2.25 տոկոսային կետով, որից 0.75 տոկոսային կետը՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։

Ավելին, եթե ամեն դեպքում ցանկանում ենք ԿԲ քայլերը դիտարկել որպես նվեր գործադիր իշխանությանը, ապա հենց տարեսկզբի նվազեցումները կարելի է համարել գործող վարչապետին նվեր, քանի որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը դրսևորվում է ոչ թե անմիջապես, այլ ամիսներ (որոշ դեպքերում՝ 1 տարուց ավելի) անց։

Ամեն դեպքում, այսօր սահմանված 6.5 տոկոսը ինչ-որ առումով ռեկորդային է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 6.5% սահմանվել է 2010 թվականի մարտի 1-ին՝ շուրջ 6.5 տարի առաջ։

Հետաքրքրվողների համար նշենք, որ պատմականորեն վերաֆինանսավորման տոկոսադրույքի ամենացածր մակարդակը եղել է 2005 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ 3%։

Իսկ 2000-ի վերջին 2001-ի սկզբին այն բավականին բարձր էր՝ 23-25%։chart

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: