Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

6 հրաշալի խորհուրդ՝ մենեջերների համար և ոչ միայն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

13:39 , 13 Օգոստոս 2017

ԴԱՍ 1

Ամուսինը բաղնիք է մտնում կնոջ դուրս գալուց անմիջապես հետո։ Այդ պահին հնչում է դռան զանգը։ Կինը սրբիչը արագ գցում է վրան և բացում դուռը։ Շեմին կանգնած է հարևան Բոբը։

Կինը չի հասցնում մեկ բառ անգամ արտասանել, երբ Բոբը առաջարկում է. «Ես քեզ 800 դոլար կտամ, եթե սրբիչը հանես»։ Մեկ-երկու վայրկյան մտածելուց հետո կինը հանում է սրբիչն ու լրիվ մերկ կանգնում հարևանի դիմաց։ Բոբը նրան 800 դոլար է տալիս և հեռանում։ Կինը կրկին փաթաթվում է սրբիչով և ներս մտնում։

«Ո՞վ էր դռան զանգը տալիս»,- հարցնում է ամուսինը։ «Մեր հարևան Բոբն էր»,- պատասխանում է կինը։ «Նա ինձ 800 դոլար է պարտք, չտվե՞ց…»:

Բաժնետերերին միշտ տեղյակ պահեք փոխառությունների և պարտքերի մասին, այլապես կարող եք հայտնվել տհաճ իրավիճակներում։

ԴԱՍ 2

Քահանան մեքենայով վանք վերադառնալիս ճանապարհին տեսնում է միանձնուհիներից մեկին և առաջարկում տանել։ Նստելով մեքենան՝ միանձնուհին ոտքը գցում է ոտքին, այնպես, որ ազդրը մերկանում է։

Քահանան հազիվ է խուսափում վթարից և դժվարությամբ ուշքի գալով՝ ձեռքն աննկատ դնում է միանձնուհու ոտքին։

«Տեր հայր, Դուք հիշո՞ւմ եք 122-րդ սաղմոսը»,- հարցնում է միանձնուհին։ Քահանան ետ է քաշում ձեռքը։ Սակայն կարճ ժամանակ անց նորից ձեռքը դնում է կնոջ ոտքին։ Միանձնուհին կրկնում է նույն հարցը՝ 122-րդ սաղմոսի մասին։ «Կներեք, քույր իմ, չդիմացա»,- ասում է քահանան և այլևս նման բան չի անում։

Երբ հասնում են վանք, միանձնուհին խորը հոգոց է հանում և դուրս գալիս մեքենայից։ Քահանան շտապում է իր խուցը և կարդում 122-րդ սաղմոսը։ Այնտեղ գրված էր. «Առաջ գնա և փնտրիր, վերևում դու կգտնես երջանկությունը»։

Եթե վատ եք տիրապետում գործին, ապա շատ հնարավորություններ ձեր կողքով կանցնեն։

ԴԱՍ 3

Ընկերության բաժնի պետերից մեկը, տնօրենի քարտուղարուհին և տնօրենը միասին գնում են ճաշելու և հին լամպ են գտնում։ Շփում են լամպը, դրա միջից դուրս է գալիս ջինը և ասում՝ ես կկատարեմ բոլորից ցանկությունները։

«Առաջինը ես, առաջինը ես,- ինքնամոռաց բղավում է քարտուղարուհին և շարունակում,- Ցանկանում եմ հիմա հայտնվել Բահամյան կղզիներում, նավի վրա և չմտածել ոչ մի բանի մասին»։ Ջինը կատարում է նրա ցանկությունը, աղջիկն անհետանում է։

«Հիմա իմ հերթն է»,- ասում է բաժնի պետը։ «Ուզում եմ հայտնվել Հավայան կղզիներում, ծովի ափին՝ իմ սիրելիի հետ։ Որ ինձ մերսում անեն, և վիսկին անպակաս լինի»։ Ջինը այս ցանկությունն էլ է կատարում և դիմում տնօրենին՝ հիմա հերթը քոնն է։

«Ես ցանկանում եմ, որ այդ երկուսը ճաշից հետո վերադառնան աշխատանքի»,- ասում է ընկերության տնօրենը։

Երբեք առաջ մի ընկեք. թույլ տվեք առաջինը արտահայտվել ձեր ղեկավարին։

ԴԱՍ 4

Արծիվը ծառին նստած հանգստանում էր։ Փոքրիկ նապաստակը, նրան տեսնելով, հարցնում է՝ իսկ կարելի՞ է Ձեզ պես նստել և ոչինչ չանել։ «Իհարկե, կարելի է, ինչո՞ւ ոչ»,- պատասխանում է արծիվը։

Նապաստակը նստում է ծառի տակ, աչքերը փակում, որպեսզի հանգստանա։ Սակայն հայտնվում է աղվեսն ու խժռում նրան։

Պարզապես նստելու և ոչինչ չանելու համար պետք է նստել շատ-շատ բարձր տեղում։

ԴԱՍ 5

Հնդկահավը ցլին ասում է՝ ես ցանկանում եմ մագլցել ծառը, սակայն ուժերս չեն հերիքում։ Ցուլը խորհուրդ է տալիս կտցել իր թրիքը։ «Դրա մեջ շատ օգտակար նյութեր կան»,- ասում է ցուլը։

Հնդկահավը կտցում է թրիքը և կարողանում հասնել ծառի ներքևի ճյուղին։ Հաջորդ օրն ավելի շատ թրիք է ուտում և ավելի վեր բարձրանում։ Իսկ երրորդ օրը կարողանում է հասնել ծառի կատարին և թառել այնտեղ։ Սակայն երկար չի կարողանում վայելել, քանի որ նրան նկատում է ֆերմերն ու հրացանով կրակում։

Կեղտոտ մանիպուլյացիաները կարող են օգնել վեր մագլցել, սակայն վերևում պահել չեն կարող։

ԴԱՍ 6

Փոքրիկ թռչնակը թռչում էր դեպի հարավ՝ ձմեռն անցկացնելու համար։ Այնքան ցուրտ էր, որ նա չդիմացավ և սառած ընկած մի մեծ դաշտի վրա։ Որոշ ժամանակ անց այդտեղով մի կով է անցնում և թրքում թռչնակի վրա։

Թռչնակը հանկարծ զգում է, որ թրիքի մեջ շատ տաք է։ Նա իրեն այնքան լավ է զգում, որ սկսում է ուրախությունից երգել։ Այդ պահին կողքով անցնող կատուն լսում է թռչնակի ձայնը, վրա ա հասնում, դուրս բերում թրիքի միջից և ուտում։

1. Ձեզ վրա ոչ ամեն կեղտ լցնողն է թշնամի։

2. Ձեզ կեղտից հանողը միշտ չէ, որ ձեր բարեկամն է։

3. Երբ ձեզ լավ եք զգում, ավելի լավ է բերանը փակ պահել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան

Հրապարակվել են աշխարհում ավտոմոբիլների առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելները (photo)

Մեծ Բրիտանիայի Park Indigo ֆիրման հրապարակել է աշխարհի առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմոբիլների ցուցակը:

Չինացի միլիոնատիրոջ գնած աշխարհի ամենաթանկ վիսկին կեղծ է եղել. BBC

36-ամյա Չեն Վեյը 10 հազար դոլար է վճարել՝ մեկ գավաթ Macallan-ի համար