Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

58.35 մլն դրամը գերազանցող հարկ վճարողները կշարունակեն գործել ԱԱՀ համակարգում

Վերադարձ լուրերի բաժին

11:53 , 30 Ապրիլ 2019

Պետությունը Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով նախատեսում է շրջանառության հարկի շեմը վերականգնել 115 մլն դրամ` սակայն միայն այն հարկ վճարողների համար, ովքեր մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել 58.35 մլն դրամի շեմը:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Ավելացված արժեքի շեմը կվերականգնվի՝ նախկին 115 մլն դրամի մակարդակով: Ներկայում իրավական առումով շեմը մեր երկրում 58.35 մլն դրամ է կազմում, որովհետև այդպես էր նախատեսված հարկային օրենսգրքով: Սակայն հայտարարվեց, որ կառավարության մակարդակում կա որոշում՝ շեմը վերականգնել 115 մլն դրամի մակարդակում: Նախագիծը նախատեսում է հետադարձ ուժով կիրառում: Եթե օրենքի ուժի մեջ մտնելու պահին որևէ վճարող դեռ չի հատել 58.35 մլն դրամի սահմանագիծը և, հետևաբար, չի համարվել ավելացված արժեքի հարկ վճարող, նրա համար շեմը վերականգնվում է 115 մլն դրամի մակարդակում: Իսկ եթե որևէ մեկն արդեն հատել է սահմանագիծն ու արդեն դարձել ավելացված արժեքի հարկ վճարող, նախագիծը չի ենթադրում, որ նա նորից պետք է վերականգնվի շրջանառության հարկ վճարողի կարգավիճակում»,- նշեց Պողոսյանը:

Նա ասաց, որ հարկման ռեժիմը դեպի ներքև փոխելու համակարգ չկա: Փոխնախարարը վստահեցրեց, որ դա ունի իր տրամաբանական բացատրությունը: «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ պահի համարվել է ավելացված արժեքի հարկ վճարող և դուրս է գրել համապատասխան հարկային հաշիվ տեսակի փաստաթղթեր, դիմացի կողմին հնարավորություն է տվել հաշվանցում կատարելու: Հիմա եթե նրան վերականգնենք շրջանառության հարկ վճարողի մակարդակում, խնդիրներ ենք ստեղծելու նրանց հետ գործարքի մեջ մտածների համար»,-նշեց Պողոսյանը:

Նրանց գնահատմամբ՝ եթե օրենքը հաջողվի ընդունել մայիսին, այն հարկ վճարողները, որոնք իրապես խոշոր չեն ու իրենց տարեկան գործունեության արդյունքներով չեն գերազանցելու 115 մլն դրամի շեմը, մայիսին այլ հավասար պայմաններում մեծ հավանականությամբ գերազանցած չեն լինի նաև 58.35 մլն դրամի շեմը:

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ իրենց գնահատմամբ՝ շրջանառության հարկի շեմի բարձրացման արդյունքում բյուջեի հարկային եկամուտների կորուստը կկազմի 11.5 մլրդ դրամ՝ շատ պահպանողական հաշվարկներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: