Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ucom-ի պլատինե հովանավորությամբ մեկնարկել է ԴիջիԹեք 2018 ցուցահանդեսը (լուսանկարներ)

Վերադարձ լուրերի բաժին

19:43 , 06 Հոկտեմբեր 2018

Երեկ Երևանում մեկնարկեց ԴիջիԹեք 2018 եռօրյա ցուցահանդեսը, որը կրում է «ՏՏ համաշխարհային համաժողովի ճանապարհին» խորագիրը:

Սա արդեն 14-րդ ԴիջիԹեքն է, որ անցկացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։

ԴիջիԹեքի բաժիններն են՝ Կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն, ֆինանսաբանկային լուծումներ:

Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, PicsArt, Engineering City, VMware, VOLO, Arloopa, IUNetworks, Webb Fontaine, Instigate, ArmSoft, Early one, GG, HackTech, Mtech, Globbing, Keysight Technologies, Shtigen և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև Հայաստանով և Արցախով սփռված շուրջ 230 դպրոցների «Արմաթ» կրթական ցանցի սաներ ու ստարտափեր: Ստարտափ ընկերությունները ցուցահանդեսին մասնակցում են արտոնյալ պայմաններով ու համաֆինանսավորմամբ: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 120 է:

Ստորև ներկայացնում ենք փոքրիկ ֆոտոռեպորտաժ՝ ԴիջիԹեքից։ Ուշադրության կենտրոնում է Ucom ընկերությունն է՝ ԴիջիԹեք ցուցահանդեսի ավանդական պլատինե հովանավորը։

digi-00

Լուսանկարում՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, UITE նախագահ Ալեքսանդր Եսայանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

digi-04

Մեջտեղում՝ Արտյոմ Խաչատրյան, Գալաքսի կոնցեռն ընկերության խորհրդի անդամ

digi-02

Լուսանկարում՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

digi-main

Ucom ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ընկերության բրենդի ղեկավար Աշոտ Բարսեղյանի հետ
digi-10

Լուսանկարում՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը

digi-05

Էդգար Կարապետյան, Ռազմավարության և կորպորատիվ իննովացիաների մասնագետ

digi-06

Վահրամ Մերանգուլյան, IUNetworks ընկերության գլխավոր գործադիր տնօրեն

digi-08

Կարեն Շաբոյան, Ucom ընկերության վաճառքների գծով ղեկավար

digi-09

Ucom ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը և Գալաքսի կոնցեռն ընկերության խորհրդի անդամ Արամ Խաչատրյանը

digi-14 digi-15 digi-19

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։

Առաջին դեմքերի բանավեճը Հանրայինի եթերում (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այժմ ընթանում է նախընտրական բանավեճ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ:

Գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին պահպանվելու է. ԿԲ խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն արձանագրում է, որ այսօր գնաճի ցուցանիշները իրենց կանխատեսումներից ցածր են: