Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Քանի շինթույլտվություն է տրամադրել Երևանի քաղաքապետարանը՝ մինչև հեղափոխությունը և դրանից հետո

Վերադարձ լուրերի բաժին

17:57 , 07 Մայիս 2019

2018 թվականի սեպտեմբերին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հրապարակումներ եղան, որ մայրաքաղաքում շինարարության ծավալները կտրուկ նվազել են, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ շինթույլտվությունները դժվարությամբ են տրամադրվում։

B4B.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել 2017, 2018 և 2019 թվականների ընթացքում տրամադրված շինթույլտվությունների քանակը՝ ըստ ամիսների, առանձին ներկայացնելով բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների կառուցման թույլտվությունների վիճակագրությունը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ի պատասխան մեր հարցմանը ուղարկել է հետևյալ աղյուսակը, որտեղ ըստ ամիսների երևում է շինթույլտվությունների վիճակագրությունը։

shintuyltvutyun

Ինչպես տեսնում եք, ընդհանուր շինթույլտվությունների թիվն իրոք 2018 թվականին նվազել է։ Այսպես, եթե 2017 թվականին տրամադրվել է 618 շինթույլտվություն (բազմաբնակարան շենքերի և այլ շինությունների), ապա 2018 թվականին այդ թիվը կազմել է 430։

Ընդ որում, շինթույլտվությունների նվազումը 2018 թվականի ընթացքում պայմանավորված է եղել միայն այլ շինությունների մասով (607-ից նվազել է մինչև 416), իսկ բազմաբնակարան շենքերի շինթույլտվությունների քանակը աճել է 4-ով՝ 11-ից հասնելով 14-ի։

Նշենք նաև, որ տրամադրված շինթույլտվությունների քանակի հիմնական նվազումը եղել է Երևանի ավագանու ընտրություններից հետո՝ 2018 թվականի վերջին եռամսյակում։ 2018 թվականի չորրորդ եռամսյակում տրամադրված շինթույլտվությունների քանակը կազմել է 69՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 185-ի դիմաց։

Ինչ վերաբերում է 2019 թվականին, հունվար-փետրվարի կտրվածքով գրանցվել է շինթույլտվությունների քանակի աճ՝ ինչպես 2018 թվականի հունվար-փետրվարի, այնպես էլ 2017 թվականի հունվար փետրվարի համեմատ։ Այսպես, եթե 2017 թվականի հունվար փետրվարին տրամադրվել է 48 շինթույլտվություն (բոլորը՝ այլ շինությունների համար), ապա 2018 թվականի հունվար-փետրվարին այդ թիվը կազմել է 53 (52՝ այլ շինությունների համար, 1` բազմաբնակարան շենքի համար), իսկ 2019-ի հունվար-փետրվարին՝ 60 (58՝ այլ շինությունների համար, 2` բազմաբնակարան շենքի համար)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավորապես արգելվել է ցեմենտի ներկրումը

Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:

500 000 դրամ կստանան ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողները

Կառավարությունը հաստատել է սոցիալական աջակցության հերթական միջոցառումը: