Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կադաստրի նորանշանակ պետին ոստիկաններն առաջին օրը թույլ չեն տվել շենք մտնել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:01 , 08 Հոկտեմբեր 2018

Այս տարվա օգոստոսի 9-ին կառավարության որոշմամբ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը նշանակվեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար: Պարզվում է՝ նրա առաջին աշխատանքային օրը հարթ չի սկսվել։

Ինչպես գրում է Կադաստրի կոմիտեի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակման հաջորդ օրը վաղ առավոտյան Սարհատ Պետրոսյանը գալիս է աշխատանքի, թղթե բաժակով իր մշտական սուրճը ձեռքին՝ մտնում շենք։

Շենքի մուտքը հսկող ոստիկանները նրան չեն ճանաչում ու ներս չեն թողնում։ Վերջապես հասկանում են, թե ինչն-ինչոց է, հիմա էլ հերթով պատվի են առնում նոր ղեկավարին… (այդ օրվանից իսկ Սարհատ Պետրոսյանն արգելել է իրեն կամ Կոմիտեի մյուս պաշտոնյաներին պատվի առնել)։ Հետո պարզվում է, որ այդ շատ վաղ ժամին շենքում եղածներից ոչ ոք չգիտի ղեկավարի ընդունարանի, աշխատասենյակի բանալիների տեղը, և նա միառժամանակ սպասում է միջանցքում։

Նման մի հետաքրքիր պատմություն էլ հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանի մասին կա։ 1988 թվականին Սովետական Հայաստանի գլխավոր դատախազ նշանակվելու հաջորդ օրը գնում է աշխատանքի, ոստիկանները շենք չեն թողնում՝ դուք ո՞վ եք։ Ի՞նչ է, չի՞ երևում, Ալլա Պուգաչովան եմ. հեգնում է Նազարյանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը:

ՈՒՂԻՂ. Շարունակվում է ԱԺ հատուկ նիստը. քվեարկվելու է վարչապետի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է հատուկ նիստը։ Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է։ Առաջադրված է մեկ թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը։

«Ելք»-ը վարչապետի պաշտոնում կառաջադրի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը իրավական գործընթացն ապահովելու համար

«Իրավաբանների հետ խորհրդկացության արդյունքում որոշեցինք վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասել է Գորգիսյանը: